https://arm.sputniknews.ru/20230921/ekeq-vercreq-dranc-erevanum-vostikannery-sksecin-berman-entarkel-cucararnerin-66252021.html
«Եկեք, վերցրեք դրանց». Երևանում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին
«Եկեք, վերցրեք դրանց». Երևանում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին
Sputnik Արմենիա
Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T20:55+0400
2023-09-21T20:55+0400
2023-09-22T09:22+0400
հայաստան
երևան
ոստիկան
ցուցարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66252849_0:0:626:352_1920x0_80_0_0_76c1c83003f429b3f3476892665f6ee7.jpg
Ոստիկանները Երևանի փողոցներում սկսել են հատուկ գործողություններ իրականացնել։ Այս պահին լարված իրավիճակ է Չարենցից դեպի Հերացի տանող ճանապարհին։ Այստեղ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձում են բացել փողոցը, քաղաքացիների են բերման ենթարկում։Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվեցին 4 ուղղությամբ` փակելով կենտրոնական փողոցները։Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին«Եկեք, վերցրեք դրանց»,– բղավեց ոստիկաններից մեկը, ու դրանից հետո մեծ թվով ոստիկաններ սկսեցին քաղաքացիներին քաշելով տանել։Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ բերման ենթարկվածների թվում նաև կին կա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66252849_0:0:470:352_1920x0_80_0_0_07f37fc426793774aa29e39c777117c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ոստիկան, ցուցարար, видео
հայաստան, երևան, ոստիկան, ցուցարար, видео
«Եկեք, վերցրեք դրանց». Երևանում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին
20:55 21.09.2023 (Թարմացված է: 09:22 22.09.2023) Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։
Ոստիկանները Երևանի փողոցներում սկսել են հատուկ գործողություններ իրականացնել։ Այս պահին լարված իրավիճակ է Չարենցից դեպի Հերացի տանող ճանապարհին։ Այստեղ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձում են բացել փողոցը, քաղաքացիների են բերման ենթարկում։
Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվեցին 4 ուղղությամբ` փակելով կենտրոնական փողոցները։
«Եկեք, վերցրեք դրանց»,– բղավեց ոստիկաններից մեկը, ու դրանից հետո մեծ թվով ոստիկաններ սկսեցին քաղաքացիներին քաշելով տանել։
Ոստիկանները քաղաքացիներին բառի բուն իմաստով խցկում են ոստիկանական մեքենաների մեջ, որտեղ արդեն տեղ չկա։
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ բերման ենթարկվածների թվում նաև կին կա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ
Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։