https://arm.sputniknews.ru/20230921/aravvotjan-730-ic-pvoghvocner-en-pakvelu-andranik-tevanjan-66244883.html
«Առավոտյան 7։30-ից փողոցներ են փակվելու». Անդրանիկ Թևանյան
«Առավոտյան 7։30-ից փողոցներ են փակվելու». Անդրանիկ Թևանյան
Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը երիտասարդներին հորդորեց ոստիկանների հետ բախումների չգնալ, փորձել այնպես անել, որ բերման չենթարկվեն։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T19:49+0400
2023-09-21T19:49+0400
2023-09-21T22:49+0400
հայաստան
բողոքի ակցիա
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66243209_0:0:1280:721_1920x0_80_0_0_b77c8272e58d443118c78f4fc25169eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իշխանափոխությունն օրերի հարց է։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ Նա կոչ արեց ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ, ստիպել, հորդորել դասախոսներին միանալ իրենց։Նա շեշտեց` բախումների պետք չէ գնալ, երբ զգում են, որ ինչ–որ փողոցում խնդիրներ կան, մանր խմբերով ցրվել և հարակից փողոցները փակել։«Խնդիրը ձերբակալվելը, բերման ենթարկվելը չէ, խնդիրը մեր բողոքը ցույց տալն է»,– նշեց Թևանյանը։Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասինՆա դիմեց հանրապետության խոշոր գործարարներին` կոչ անելով չխոչընդոտել գործադուլ հայտարարող աշխատակիցներին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին զգուշացրեց` եթե հանկարծ խանգարեն աշխատակիցներին, բոլոր հավաքվածներով նրանց գրասենյակներ կգնան։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66243209_0:0:1280:960_1920x0_80_0_0_53b71b90015a6371781a507654059da6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), արցախ
հայաստան, բողոքի ակցիա, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), արցախ
«Առավոտյան 7։30-ից փողոցներ են փակվելու». Անդրանիկ Թևանյան
19:49 21.09.2023 (Թարմացված է: 22:49 21.09.2023) «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը երիտասարդներին հորդորեց ոստիկանների հետ բախումների չգնալ, փորձել այնպես անել, որ բերման չենթարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իշխանափոխությունն օրերի հարց է։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։ Նա կոչ արեց ուսանողներին վաղվանից սկսել դասադուլ, ստիպել, հորդորել դասախոսներին միանալ իրենց։
«Առավոտյան ժամը 7։30-ից պետք է սկսել անհնազանդության ակցիաներ և փողոցներ փակել»,– ասաց Թևանյանը։
Նա շեշտեց` բախումների պետք չէ գնալ, երբ զգում են, որ ինչ–որ փողոցում խնդիրներ կան, մանր խմբերով ցրվել և հարակից փողոցները փակել։
«Խնդիրը ձերբակալվելը, բերման ենթարկվելը չէ, խնդիրը մեր բողոքը ցույց տալն է»,– նշեց Թևանյանը։
Նա դիմեց հանրապետության խոշոր գործարարներին` կոչ անելով չխոչընդոտել գործադուլ հայտարարող աշխատակիցներին, մասնավորապես Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին զգուշացրեց` եթե հանկարծ խանգարեն աշխատակիցներին, բոլոր հավաքվածներով նրանց գրասենյակներ կգնան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։