https://arm.sputniknews.ru/20230921/ararat-mirzvojany-lghum-steghtsvats-iravitshaky-qnnarkel-e-ignasivo-kasisi-het-66193317.html
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնասիո Կասիսի հետ
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնասիո Կասիսի հետ
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես... 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T08:43+0400
2023-09-21T08:43+0400
2023-09-21T09:52+0400
արարատ միրզոյան
գերմանիա
արցախյան պատերազմ
արցախ
ադրբեջանցի
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66193634_0:131:2500:1537_1920x0_80_0_0_de6df52a22e762d0632a8e2099802d46.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն՝ ընդգծելով տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։Նշենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
գերմանիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66193634_139:0:2362:1667_1920x0_80_0_0_5160e04ee5b8b6390806c714ba16d6db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, գերմանիա, արցախյան պատերազմ, արցախ, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, գերմանիա, արցախյան պատերազմ, արցախ, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնասիո Կասիսի հետ
08:43 21.09.2023 (Թարմացված է: 09:52 21.09.2023) ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն՝ ընդգծելով տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։
Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա
առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: