https://arm.sputniknews.ru/20230921/ararat-mirzvojany-lernajin-gharabaghi-iradardzutjunnery-qnnarkel-e-albanaci-gvortsynkervoj-het-66226700.html
Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները քննարկել է ալբանացի գործընկերոջ հետ
Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները քննարկել է ալբանացի գործընկերոջ հետ
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T16:48+0400
2023-09-21T16:48+0400
2023-09-21T16:48+0400
հայաստան
ալբանիա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66226363_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e24549c9748d261eadd18299d551196.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին խոսել է Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում։Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։Քննարկվել են նաև Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հարցեր՝ երկուստեք արձանագրելով մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ալբանիա
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/15/66226363_69:0:1490:1066_1920x0_80_0_0_601718e685e208068ea8fdaeed29a6f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալբանիա, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
հայաստան, ալբանիա, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները քննարկել է ալբանացի գործընկերոջ հետ
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին խոսել է Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս տևած արգելափակմանը, որի նպատակը ևս ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելն էր։ Նախարարն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հարցեր՝ երկուստեք արձանագրելով մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։