https://arm.sputniknews.ru/20230921/adrbejany-khakhtel-e-hradadary-ev--hradzgajin-zinatesakner-kirarel-stepanakerti-matujcnerum-66227801.html
Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում
Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում
Sputnik Արմենիա
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T17:01+0400
2023-09-21T17:01+0400
2023-09-21T17:06+0400
արցախ
ադրբեջան
հրադադար
ստեփանակերտ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/299/18/2991826_0:116:2200:1354_1920x0_80_0_0_e8e49eed4b0936c349b015c6da612268.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ադրբեջան
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/299/18/2991826_122:0:2079:1468_1920x0_80_0_0_9afe9d882a2947ea120578e742dfc8af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, հրադադար, ստեփանակերտ
արցախ, ադրբեջան, հրադադար, ստեփանակերտ
Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում
17:01 21.09.2023 (Թարմացված է: 17:06 21.09.2023) Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական կողմը Ստեփանակերտի մատույցներում կիրառել է հրաձգային զինատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։