00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սև անշնորհակալությունը չի մթագնի նրանց սխրանքը. Զախարովան` ՌԴ խաղաղապահների զոհվելու մասին

© Sputnik / Кирилл Зыков / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 20-ին, ԼՂ Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։
«Պայծառ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ինչպես և միշտ հարվածն իրենց վրա վերցնողներին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության։ Սև անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել իրենց գործունեությունը, չի մթագնի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահներ տեղափոխող մեքենան, ինչի արդյունքում մեքենայում գտնվող զինվորականները զոհվել են։
Մարիա Զախարովան կրկնել է, որ Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը (86,6 հազար քառակուսի կիլոմետր) դարձել է Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն այդպես արեցին, ինչո՞ւ Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին պաշտոնական Երևանին, այդ հարցերը պետք է ուղղել նրանց»,– գրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0