00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուշադիր հետևելու ենք Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ դնելու փորձերին. Կոլոնա

© Asatur YesayantsՖրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փարիզը մտահոգված է ստահոդ հռետորաբանությամբ, որի նպատակն է Հայաստանին ներքաշել Ղարաբաղի ողբերգական իրադարձությունների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Փարիզը մտահոգված է ստահոդ հռետորաբանությամբ, որի նպատակն է Հայաստանին ներքաշել Ղարաբաղի ողբերգական իրադարձությունների մեջ։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել (Արցախում - խմբ.) իրադարձությունները որպես պատրվակ օգտագործելու փորձերին, որոնք կարող են հարցականի տակ դնենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու հավելել, որ հատկապես անհանգստացնում են զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում։
«Հրադադար, ըստ երևույթին, չի հաստատվել և Ֆրանսիան կշարունակի հետևել իրավիճակին։ Ֆրանսիան մշտապես աջակցել և աջակցում է լուծումներին բանակցությունների միջոցով, որոնք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը երաշխավորելու են խաղաղության մեջ ապրելու իրավունք՝ հարգելով նրանց պատմությունն ու մշակույթը»,– ասել է նա ։
Նա կրկնել է, իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան Ադրբեջանին է պատասխանատու համարում (Արցախի - խմբ.) բնակչության ճակատագրի համար։
Նրա խոսքով` հենց այս պատճառներով է Ֆրանսիան հանդես եկել Անվտանգության խորհրդում Ղարաբաղի հարցով իրավիճակի անհապաղ քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ:
Կարևոր է, որ խորհուրդը միասնական և հստակ արտահայտվի այս հարցի շուրջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0