00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ուսանողները փակել են Հանրապետության հրապարակից մուտքը Ամիրյան և Աբովյան փողոցներ

Բաժանորդագրվել
Ամիրյանից դեպի հրապարակ ընթացող բոլոր մեքենաները շրջադարձ են կատարում և փոխում իրենց երթևեկության ուղղությունը։
Երևանյան բուհերի ուսանողները, որպես բողոքի նշան, փակել են Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Աբովյան փողոցներ տանող հատվածները։
Նրանք նստել են փողոցում, ծածանում են Արցախի դրոշը և այսպիսով բարձրացնում իրենց բողոքի ձայնը։
Ամիրյանից դեպի Հանրապետության հրապարակ և հակառակ ուղղությամբ ընթացող բոլոր մեքենաները շրջադարձ են կատարում և փոխում երթևեկության ուղղությունը։
Երիտասարդները փողոցի անցումի հատվածում նաև աղբամաններ և նստարաններ են տեղադրել։
Հիշեցնենք, որ ներկայում փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան ՀՀ քաղաքացիներին բերել էր ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։ Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով եղան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր, այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Լրահոս
0