https://arm.sputniknews.ru/20230920/svoccancerum-brnutjan-kvocheri-hamar-evs-mek-andzi-dzerbakalelu-vorvoshum-e-kajacvel-hh-qk-66139679.html
Սոցցանցերում բռնության կոչերի համար ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ ՔԿ
Սոցցանցերում բռնության կոչերի համար ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ ՔԿ
Sputnik Արմենիա
Միջոցներ են ձեռնարկվում բռնության կոչեր հնչեցրած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T09:53+0400
2023-09-20T09:53+0400
2023-09-20T10:15+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
սոցցանցեր
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերում հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ֆեյսբուքյան օգտատեր Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անունով էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։«Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել… Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»,– գրել է օգտատերը։ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելը) հատկանիշներով, որի շրջանակում որոշվել է ձերբակալել Վահան Լորեցյանին։Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում են նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցային գրառումների համար որոշվել է ձերբակալել նաև օգտատերեր Անի Կարապետյանին և Խաչիկ Հակոբյանին, «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցների մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. ՔԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, սոցցանցեր, ձերբակալություն
հայաստան, հհ քննչական կոմիտե, սոցցանցեր, ձերբակալություն
Սոցցանցերում բռնության կոչերի համար ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ ՔԿ
09:53 20.09.2023 (Թարմացված է: 10:15 20.09.2023) Միջոցներ են ձեռնարկվում բռնության կոչեր հնչեցրած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սոցցանցերում հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ֆեյսբուքյան օգտատեր Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անունով էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։
«Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել… Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»,– գրել է օգտատերը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելը) հատկանիշներով, որի շրջանակում որոշվել է ձերբակալել Վահան Լորեցյանին։
Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում են նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցային գրառումների համար որոշվել է ձերբակալել նաև օգտատերեր
Անի Կարապետյանին և
Խաչիկ Հակոբյանին, «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող
Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Հիշեցնենք`
Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ
հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։