https://arm.sputniknews.ru/20230920/sharl-mishely-adrbejani-nakhagah-ilham-alievin-kvoch-e-arel-liakatar-hradadar-apahvovel-66173476.html
Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լիակատար հրադադար ապահովել
Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լիակատար հրադադար ապահովել
Sputnik Արմենիա
ԵԽ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T18:54+0400
2023-09-20T18:54+0400
2023-09-20T20:12+0400
շառլ միշել
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
իլհամ ալիև
կոչ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_0:0:1600:900_1920x0_80_0_0_bd17e69e177d261fea96f2cb34b02c4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել Ադրբեջանի կողմից լիարժեք հրադադար և ղարաբաղցի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել: Այս մասին ԵԽ նախագահը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։Նա նշել է, որ այդ թեմայով Ալիևի հետ խոսել է առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_354:0:1554:900_1920x0_80_0_0_a8f8098123b701840ce77c1d31518ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իլհամ ալիև, կոչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
շառլ միշել, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իլհամ ալիև, կոչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել լիակատար հրադադար ապահովել
18:54 20.09.2023 (Թարմացված է: 20:12 20.09.2023) ԵԽ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել Ադրբեջանի կողմից լիարժեք հրադադար և ղարաբաղցի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել: Այս մասին ԵԽ նախագահը գրել է
X սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ այդ թեմայով Ալիևի հետ խոսել է առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում։
«Ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորվեն։ Անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը»,–գրել է Միշելը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: