00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել անձնական տվյալների հրապարակման առիթով

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվել
ՄԻՊ աշխատակազմից ընդգծում են, որ այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կատարած առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում` նաև անձանց լուսանկարները։ Այս առնչությամբ պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձին նույնականացնող տվյալների հրապարակումը պետք է բավարարի համապատասխան միջազգային և ներպետական չափանիշներին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հակառակ դեպքում պետությունը կարող է խախտել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքը: Այդ համատեքստում, նշված անձանց վերաբերելի տվյալների հրապարակումը կարող է իրականացվել միայն իրավաչափ նպատակի առկայության դեպքում, եթե դա բխում է անձնական տվյալների գաղտնիության շահի նկատմամբ գերակայող սոցիալական կարիքից։
ՄԻՊ աշխատակազմից ընդգծում են, որ այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է, և, եթե դա պայմանավորված է տվյալ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այդ է պահանջում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:
«Ինչ վերաբերում է լուսանկարների հրապարակմանը, ապա ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ լուսանկարի հրապարակումը քրեական վարույթի շրջանակներում տեղեկատվական արժեք չունի, անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ։ Որպես նման հիմնավոր պատճառ Եվրոպական դատարանի կողմից դիտարկվել է, օրինակ, փախուստի դիմած մեղադրյալի տվյալների հրապարակումը՝ հանրության կողմից վերջինիս նույնականացումն ապահովելու նպատակով»,– նշվում է հաղորդագրությունում։
Պաշտպանը կոչ է արել իրավասու պետական մարմիններին նմանատիպ հրապարակումները կատարելիս հաշվի առնել ներկայացված չափանիշները՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հնարավոր խախտումները բացառելու նպատակով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ի հավաքի հետ կապված ՀՀ ՔԿ–ն 11 քրեական վարույթ է նախաձեռնել։
Լրահոս
0