https://arm.sputniknews.ru/20230920/mijazgajin-mijamtutjun-e-anhrazhesht-handipel-en-mirzvojann-u-blinkeny-66188028.html
Միջազգային միջամտություն է անհրաժեշտ. հանդիպել են Միրզոյանն ու Բլինկենը
Միջազգային միջամտություն է անհրաժեշտ. հանդիպել են Միրզոյանն ու Բլինկենը
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T22:12+0400
2023-09-20T22:12+0400
2023-09-20T22:24+0400
արարատ միրզոյան
էնթոնի բլինկեն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լեռնային ղարաբաղ
արցախ
հայաստան
ադրբեջան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61960645_0:0:1600:901_1920x0_80_0_0_d014e8fefc73a8e1123e665fd9112c28.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագությունները կանգնեցնելու համար միջազգային հրատապ միջամտություն է անհրաժեշտ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։«Պետքարտուղար Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ հրատապ միջազգային միջամտություն է պահանջվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործությունները կասեցնելու համար»,– նշված է Արարատ Միրզոյանի X–ի միկրոբլոգում:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61960645_71:0:1494:1067_1920x0_80_0_0_670b47dec0158ba188f66a63b02f1870.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, էնթոնի բլինկեն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, ադրբեջան, պատերազմ
արարատ միրզոյան, էնթոնի բլինկեն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, ադրբեջան, պատերազմ
Միջազգային միջամտություն է անհրաժեշտ. հանդիպել են Միրզոյանն ու Բլինկենը
22:12 20.09.2023 (Թարմացված է: 22:24 20.09.2023) Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագությունները կանգնեցնելու համար միջազգային հրատապ միջամտություն է անհրաժեշտ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։
«Պետքարտուղար Բլինկենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ հրատապ միջազգային միջամտություն է պահանջվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործությունները կասեցնելու համար»,– նշված է Արարատ Միրզոյանի X–ի միկրոբլոգում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղված բոլոր քայլերը պետք է կանխվեն։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա
առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: