https://arm.sputniknews.ru/20230920/lernajin-gharabagh-patmutjan-avart-te-nvor-glukh-markedvonvovi-verlutsutjuny-66183722.html
Լեռնային Ղարաբաղ` պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ. Մարկեդոնովի վերլուծությունը
Լեռնային Ղարաբաղ` պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ. Մարկեդոնովի վերլուծությունը
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, սակայն քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի միջնորդության պահանջը ԼՂ–ում տեղի ունեցած... 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T23:50+0400
2023-09-20T23:50+0400
2023-09-20T23:50+0400
սերգեյ մարկեդոնով
հայաստան
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
արցախ
ռուսաստան
տարածաշրջան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_0:0:2879:1620_1920x0_80_0_0_d0bc2b8ea7cbfde01cc4d73751ed36c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Հայաստանին և Ռուսաստանին տհաճ հարցեր են սպասում երկու կողմից։ ԼՂ–ի իրադարձությունները մեկնաբանելիս` Տելեգրամի իր ալիքում գրել է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։Քաղաքագետը նշել է` ղարաբաղյան երրորդ պատերազմն ավարտվեց նոր սկսված, բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի և «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» միջև։Մարկեդոնովը փաստել է, որ պաշտոնական Երևանն ընդունել է կապիտուլյացիայի պայմանները` վերջնական հաստատելով Ղարաբաղի գործերին չմիջամտելու իր ուղղվածությունը։««Միացման» վրա գիծ է քաշվել։ Հայկական քաղաքականության ապաղարաբաղացումը հաստատված իրականություն է։ Բայց ձևացնել, թե այն պատահականություն է և միայն մեկ անձի հետ է կապված, առնվազն խելացի չէ։ Այս միտումը վաղուց էր հասունանում։ Եվ ոչ միայն աշխարհաքաղաքականորեն, այլև Հայաստանի ներսում», – նշել է նա։Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հարթությանը, ապա ադրբեջանա–թուրքական տանդեմի շահումն ու օգուտը ներկա իրավիճակում ակնհայտ են։ Սակայն դեռ մի շարք չլուծված հարցեր կան։Հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը. ՆԱՏՕ–ի կոչը«Հայ–ադրբեջանական հարաբերությունների խնդիրը Ղարաբաղով չի վերջանում։ Կան Սյունիքը, Գեղարքունիքը, անկլավները, սահմանագծման և սահմանազատման խնդիրները, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», կամ... Եվ այստեղ իրենց խոսքը դեռ չեն ասել Իրանն ու Ռուսաստանը։ Կարո՞ղ է չասեն։ Ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում։ Հռետորական հարց` ինչ կլինի այդ ժամանակ տարածաշրջանում Թեհրանի և Մոսկվայի ազդեցության հետ», – նկատել է քաղաքագետը։Նրա խոսքով` հազիվ թե Ռուսաստանում որևէ մեկը խոսի ներկայիս իրավիճակում Մոսկվայի պարտության մասին։ Մյուս կողմից` վերջին խոսքի հնարավորությունը դեռ մնում է, առավել ևս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։Մյուս կողմից` Ղարաբաղի «խաղաղեցումը» տեղի ունեցավ ոչ թե բանակցային ճանապարհով, այլ ուժի գործադրմամբ։ Ու այդ ճնշումը Մոսկվան չէր գործադրում։ Այս համատեքստում Ռուսաստանի նկատմամբ որպես միջնորդի պահանջը շատ ավելի քիչ կլինի, քան հնարավոր առաջարկը։Ժամանակն, իր կարծիքով, լավ բժիշկ է, բայց նույնիսկ այսօր թեժ վեճեր են գնում 1920 թվականի Ալեքսանդրապոլի խաղաղության, 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նշանակության մասին։«Այժմ այս ցանկում կհայտնվի նաև Ղարաբաղ-2023-ը», – համոզված է Մարկեդոնովը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_63:0:2794:2048_1920x0_80_0_0_7fea95518138af75ce5b54b1819fe90d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ մարկեդոնով, հայաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, ռուսաստան, տարածաշրջան , ադրբեջան
սերգեյ մարկեդոնով, հայաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, ռուսաստան, տարածաշրջան , ադրբեջան
Լեռնային Ղարաբաղ` պատմության ավա՞րտ, թե՞ նոր գլուխ. Մարկեդոնովի վերլուծությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, սակայն քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի միջնորդության պահանջը ԼՂ–ում տեղի ունեցած իրադարձություններից հետո կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Հայաստանին և Ռուսաստանին տհաճ հարցեր են սպասում երկու կողմից։ ԼՂ–ի իրադարձությունները մեկնաբանելիս` Տելեգրամի իր ալիքում գրել է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը նշել է` ղարաբաղյան երրորդ պատերազմն ավարտվեց նոր սկսված, բանակցություններ են նախատեսված Ադրբեջանի և «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» միջև։
«Խոսքը փաստորեն չճանաչված ԼՂՀ-ի կապիտուլյացիայի և Բաքվի պայմաններով Ադրբեջանի կազմում այնտեղ մնացողների ինտեգրման մասին է։ Սա կարծես այնքան էլ Սերբական Կրաինան չէ, բայց և Սերբական Հանրապետությունն էլ չէ, այդ կանգառն անցան 2020 թվականին», – գրել է նա։
Մարկեդոնովը փաստել է, որ պաշտոնական Երևանն ընդունել է կապիտուլյացիայի պայմանները` վերջնական հաստատելով Ղարաբաղի գործերին չմիջամտելու իր ուղղվածությունը։
««Միացման» վրա գիծ է քաշվել։ Հայկական քաղաքականության ապաղարաբաղացումը հաստատված իրականություն է։ Բայց ձևացնել, թե այն պատահականություն է և միայն մեկ անձի հետ է կապված, առնվազն խելացի չէ։ Այս միտումը վաղուց էր հասունանում։ Եվ ոչ միայն աշխարհաքաղաքականորեն, այլև Հայաստանի ներսում», – նշել է նա։
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հարթությանը, ապա ադրբեջանա–թուրքական տանդեմի շահումն ու օգուտը ներկա իրավիճակում ակնհայտ են։ Սակայն դեռ մի շարք չլուծված հարցեր կան։
«Հայ–ադրբեջանական հարաբերությունների խնդիրը Ղարաբաղով չի վերջանում։ Կան Սյունիքը, Գեղարքունիքը, անկլավները, սահմանագծման և սահմանազատման խնդիրները, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», կամ... Եվ այստեղ իրենց խոսքը դեռ չեն ասել Իրանն ու Ռուսաստանը։ Կարո՞ղ է չասեն։ Ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում։ Հռետորական հարց` ինչ կլինի այդ ժամանակ տարածաշրջանում Թեհրանի և Մոսկվայի ազդեցության հետ», – նկատել է քաղաքագետը։
Նրա խոսքով` հազիվ թե Ռուսաստանում որևէ մեկը խոսի ներկայիս իրավիճակում Մոսկվայի պարտության մասին։ Մյուս կողմից` վերջին խոսքի հնարավորությունը դեռ մնում է, առավել ևս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։
Մյուս կողմից` Ղարաբաղի «խաղաղեցումը» տեղի ունեցավ ոչ թե բանակցային ճանապարհով, այլ ուժի գործադրմամբ։ Ու այդ ճնշումը Մոսկվան չէր գործադրում։ Այս համատեքստում Ռուսաստանի նկատմամբ որպես միջնորդի պահանջը շատ ավելի քիչ կլինի, քան հնարավոր առաջարկը։
«Կարելի է իհարկե ամբարտավան տիրոջ կեցվածք ընդունել և ասել, որ մենք որևէ մեկի առաջ որևէ բանում արդարանալու ոչինչ չունենք։ Կարելի է հազարերորդ անգամ գլխով անել դեպի Արևմուտք։ Բայց պարզաբանելուց, ինչպես և հիասթափությունից, կարծում եմ` զերծ չենք մնա։ Ե՛վ մենք, և՛ մեր սերունդները։ Նույնիսկ, եթե մենք համաձայնենք, որ սպասելիքներն ավելի շատ էին, ինքնագնահատականն էլ` ոչ միշտ ադեկվատ։ Տհաճ հարցերը, այն էլ երկու կողմից, և՛ Մոսկվայից, և՛ Երևանից, մեր ապագան են», – նշել է Մարկեդոնովը։
Ժամանակն, իր կարծիքով, լավ բժիշկ է, բայց նույնիսկ այսօր թեժ վեճեր են գնում 1920 թվականի Ալեքսանդրապոլի խաղաղության, 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նշանակության մասին։
«Այժմ այս ցանկում կհայտնվի նաև Ղարաբաղ-2023-ը», – համոզված է Մարկեդոնովը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: