https://arm.sputniknews.ru/20230920/kkhmkn-arcakhi-erku-hivandanvocnerin-bzhshkakan-anhrazhesht-paraganer-e-pvokhancel-66146171.html
ԿԽՄԿ–ն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել
ԿԽՄԿ–ն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել
Sputnik Արմենիա
Անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T12:49+0400
2023-09-20T12:49+0400
2023-09-20T13:13+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
կարմիր խաչ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
օգնություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311963_0:0:1600:901_1920x0_80_0_0_607ca9ddfbdbdffe078492149aabdfec.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:Նրա խոսքով` անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել։ Կարիքները կդիտարկվեն ըստ անհրաժեշտության։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311963_127:0:1551:1068_1920x0_80_0_0_8c98f1c103c20d688b6d2aeac44c8c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, օգնություն, արցախ
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, օգնություն, արցախ
ԿԽՄԿ–ն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել
12:49 20.09.2023 (Թարմացված է: 13:13 20.09.2023) Անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նրա խոսքով` անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել։ Կարիքները կդիտարկվեն ըստ անհրաժեշտության։
«Շատ կարևոր է կողմերի համաձայնությունը, որ հնարավոր լինի անհրաժեշտ պարագաները անվտանգ Արցախ հասցնել։ Փորձում ենք կապը պահել, երկխոսության ընթացքում հասկանալ կարիքները։ Այս պահի դրությամբ կարողացանք տրամադրել միայն այս փոքր աջակցությունը»,–ասել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։