https://arm.sputniknews.ru/20230920/inch-e-katarvum-stepanakerti-odanavakajanum-maruqjany-lusankar-e-hraparakel-66165525.html
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտի օդանավակայանում. Մարուքյանը լուսանկար է հրապարակել
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտի օդանավակայանում. Մարուքյանը լուսանկար է հրապարակել
Sputnik Արմենիա
Մարուքյանը հրապարակման մեջ նշել է Ջո Բայդենին, Էնթոնի Բլինկենին, Էմանուել Մակրոնին, Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T17:27+0400
2023-09-20T17:27+0400
2023-09-20T17:32+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
օդանավակայան
ստեփանակերտ
էդմոն մարուքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_0:0:1600:901_1920x0_80_0_0_1552875ff5bf8c3838584f53e5fae1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ հարձակման հետևանքների վրա։ Նա գրառում է արել X սոցցանցում (նախկինում Twiter) և լուսանկար հրապարակել` ցույց տալով Ստեփանակերտի օդանավակայանում ճարահատյալ սպասող մարդկանց։«Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկ զտումների հետևանքով ժողովուրդը հավաքվել է Լեռնային Ղարաբաղի գյուղերից։ Եվ դուք սա հանդուրժում եք»,– գրել է Մարուքյանը։Նա հրապարակման մեջ նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակչությանը հորդորել էր չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չգնալ օդանավակայան։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_166:0:1589:1067_1920x0_80_0_0_63ff67bb7ed4047d0342e09ba608f6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, օդանավակայան, ստեփանակերտ, էդմոն մարուքյան
արցախ, լեռնային ղարաբաղ, օդանավակայան, ստեփանակերտ, էդմոն մարուքյան
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտի օդանավակայանում. Մարուքյանը լուսանկար է հրապարակել
17:27 20.09.2023 (Թարմացված է: 17:32 20.09.2023) Մարուքյանը հրապարակման մեջ նշել է Ջո Բայդենին, Էնթոնի Բլինկենին, Էմանուել Մակրոնին, Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ հարձակման հետևանքների վրա։ Նա գրառում է արել
X սոցցանցում (նախկինում Twiter) և լուսանկար հրապարակել` ցույց տալով Ստեփանակերտի օդանավակայանում ճարահատյալ սպասող մարդկանց։
«Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկ զտումների հետևանքով ժողովուրդը հավաքվել է Լեռնային Ղարաբաղի գյուղերից։ Եվ դուք սա հանդուրժում եք»,– գրել է Մարուքյանը։
Նա հրապարակման մեջ նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակչությանը հորդորել էր չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չգնալ օդանավակայան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: