https://arm.sputniknews.ru/20230920/hrvomi-statutn-azh-um-pvordzaqnnutjan-en-entarkel-zhvoghvovurd-66137248.html
Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել. «Ժողովուրդ»
Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T08:40+0400
2023-09-20T08:40+0400
2023-09-20T08:44+0400
հռոմի ստատուտ
աժ (ազգային ժողով)
հայաստան
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:239:1600:1139_1920x0_80_0_0_86ebecd384544cfff891d7dc04967d2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշվում է, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։«Միաժամանակ նշված է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ և եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձևակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել»,–գրում է թերթը:Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8e7886264a2f5dc97b8a95ab7519fb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), հայաստան, հանձնաժողով
հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), հայաստան, հանձնաժողով
Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել. «Ժողովուրդ»
08:40 20.09.2023 (Թարմացված է: 08:44 20.09.2023) Իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշվում է, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել, սակայն նշվել է, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ։
«Միաժամանակ նշված է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ և եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձևակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։