https://arm.sputniknews.ru/20230920/emn-i-gitutjun-e-yndunel-lghum-kraki-dadarecman-masin-hajtararutjuny-66154560.html
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T15:11+0400
2023-09-20T15:11+0400
2023-09-20T15:27+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
եվրամիություն
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57225069_0:0:3319:1867_1920x0_80_0_0_11a04fe6d870f12c1fedbe1fd93a4b68.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղումռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ստանոն չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին` Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների կոչը։«Պատժամիջոցների սահմանումը ԵՄ երկրների իրավասության ներքո է»,– ասել է նա:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։Արցախի Հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 20–ին ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57225069_349:0:3080:2048_1920x0_80_0_0_0a29a255c696df1fd3dc5e6e7254d514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվրամիություն
հայ-ադրբեջանական, ադրբեջան, եվրամիություն
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը
15:11 20.09.2023 (Թարմացված է: 15:27 20.09.2023) ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղումռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարություններն այն մասին, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։ Հուսով ենք, որ դա կպահպանվի, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները»,– ասել է նա։
Ստանոն չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին` Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների կոչը։
«Պատժամիջոցների սահմանումը ԵՄ երկրների իրավասության ներքո է»,– ասել է նա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Արցախի Հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 20–ին ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: