https://arm.sputniknews.ru/20230920/arcakhy-harkadrvats-klini-hamapataskhan-qajleri-dimel-samvel-shahramanjan-66142390.html
Արցախը հարկադրված կլինի համապատասխան քայլերի դիմել. Սամվել Շահրամանյան
Արցախը հարկադրված կլինի համապատասխան քայլերի դիմել. Սամվել Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T11:25+0400
2023-09-20T11:25+0400
2023-09-20T11:31+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
սամվել շահրամանյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/14/66142218_0:0:1280:720_1920x0_80_0_0_6f4660248f9f6444f089aab62a66a4a5.jpg
Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու դրանք հրապարակային ներկայացնեն ժողովրդին, որքան էլ ծանր լինեն։«Ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:Բեգլարյանն ընդգծել է, որ այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:Նրա խոսքով` այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/14/66142218_272:0:1232:720_1920x0_80_0_0_c1cd576f9a9ba1d4e8fb5a4bf095c56f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, սամվել շահրամանյան, ադրբեջան, видео
արցախ, սամվել շահրամանյան, ադրբեջան, видео
Արցախը հարկադրված կլինի համապատասխան քայլերի դիմել. Սամվել Շահրամանյան
11:25 20.09.2023 (Թարմացված է: 11:31 20.09.2023) Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։
Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է
Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
«Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»,– ասել է Արցախի նախագահը։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու դրանք հրապարակային ներկայացնեն ժողովրդին, որքան էլ ծանր լինեն։
«Ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը»,– գրել է նա
ֆեյսբուքյան էջում:
Բեգլարյանն ընդգծել է, որ այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:
Նրա խոսքով` այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։