https://arm.sputniknews.ru/20230920/arcakhum-hazaravvor-mardik-chen-karvoghanum-gtnel-harazatnerin-arcakhi-mip-66185532.html
Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել հարազատներին. Արցախի ՄԻՊ
Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել հարազատներին. Արցախի ՄԻՊ
Sputnik Արմենիա
Ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից և տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ հարաբերականորեն անվտանգ է։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T21:23+0400
2023-09-20T21:23+0400
2023-09-20T21:28+0400
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
գեղամ ստեփանյան
արցախ
լեռնային ղարաբաղ
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52521151_0:174:1588:1067_1920x0_80_0_0_8012e17132f0c6cb91ea8ce6046abba8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հազարավոր մարդիկ մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց հարազատներին և ընտանիքի անդամներին։ X–ի միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից։ Նրանք ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հարաբերական անվտանգությունը: Տարհանվածների թվում են կանայք, երեխաներ և տարեցներ։Արցախի ՄԻՊ–ը շեշտում է` նրանցից շատերն իրենց կյանքում արդեն մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Չկա պատշաճ սնունդ, դեղորայք, անհրաժեշտ իրեր։ Սա ազգային աղետ է և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52521151_0:0:1423:1067_1920x0_80_0_0_95429f4231c531cab3b5b61d4ebd2331.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների պաշտպան (միպ), գեղամ ստեփանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված
մարդու իրավունքների պաշտպան (միպ), գեղամ ստեփանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված
Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել հարազատներին. Արցախի ՄԻՊ
21:23 20.09.2023 (Թարմացված է: 21:28 20.09.2023) Ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից և տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ հարաբերականորեն անվտանգ է։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հազարավոր մարդիկ մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց հարազատներին և ընտանիքի անդամներին։ X–ի միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից։ Նրանք ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հարաբերական անվտանգությունը: Տարհանվածների թվում են կանայք, երեխաներ և տարեցներ։
Արցախի ՄԻՊ–ը շեշտում է` նրանցից շատերն իրենց կյանքում արդեն մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Չկա պատշաճ սնունդ, դեղորայք, անհրաժեշտ իրեր։ Սա ազգային աղետ է և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ
Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: