https://arm.sputniknews.ru/20230920/ajs-pahi-drutjamb-arcakhum-32-zvoh-ka-aveli-qan-200-hh-mip-66145558.html
Այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր. ՀՀ ՄԻՊ
Այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր. ՀՀ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է անում համապատասխան գնահատական տալ... 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T12:38+0400
2023-09-20T12:38+0400
2023-09-20T12:57+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
հայաստան
արցախ
անահիտ մանասյան
զոհ
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/14/66128646_0:120:1280:840_1920x0_80_0_0_8ac7c6499acf0d572f76d65ac0b7b756.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ Արցախում կա 32 զոհ, 200–ից ավելի վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, 3-ը կին են, 2-ը՝ երեխա, 2-ը՝ տղամարդ։«Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը»,– ասված է հաղորդագրությունում։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։ՄԻՊ–ն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է անում համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/14/66128646_0:0:1280:960_1920x0_80_0_0_9910c61d98cae8f9e081eaf162b8a693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, անահիտ մանասյան, զոհ, ադրբեջան
հայաստան, արցախ, անահիտ մանասյան, զոհ, ադրբեջան
Այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր. ՀՀ ՄԻՊ
12:38 20.09.2023 (Թարմացված է: 12:57 20.09.2023) Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է անում համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ Արցախում կա 32 զոհ, 200–ից ավելի վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի, 3-ը կին են, 2-ը՝ երեխա, 2-ը՝ տղամարդ։
ՀՀ ՄԻՊ գրասենյակը նշում է, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում և թիրախավորում են ԼՂ քաղաքացիական բնակավայրերը` բնակելի շենքերի, դպրոցների ուղղությամբ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՌԴ խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։
«Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը»,– ասված է հաղորդագրությունում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։
ՄԻՊ–ն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին կոչ է անում համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։