https://arm.sputniknews.ru/20230920/adrbejanakan-zinuzhy-gndakvotsel-e-shtapognutjan-meqenan-vory-petq-e-dier-teghapvokher-66135246.html
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է շտապօգնության մեքենան, որը պետք է դիեր տեղափոխեր
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է շտապօգնության մեքենան, որը պետք է դիեր տեղափոխեր
Sputnik Արմենիա
Գնդակոծության հետևանքով վիրավորվել է շտապօգնության վարորդը։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T07:47+0400
2023-09-20T07:47+0400
2023-09-20T07:47+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
ադրբեջան
շտապօգնություն
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0e/24911195_0:85:1600:985_1920x0_80_0_0_95b49e05fdd901a5f17e0bd9eec8b73d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը գնդակոծել է դիերը տեղափոխելու նպատակով Մարտակերտի շրջան ուղարկված շտապօգնության ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով»,- գրել է նա X սոցցանցում։Ստեփանյանը նշել է, որ վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0e/24911195_89:0:1513:1068_1920x0_80_0_0_1781277d43efc493af22afa5c9b4b6cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, շտապօգնություն, վարորդ
արցախ, ադրբեջան, շտապօգնություն, վարորդ
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է շտապօգնության մեքենան, որը պետք է դիեր տեղափոխեր
Գնդակոծության հետևանքով վիրավորվել է շտապօգնության վարորդը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը գնդակոծել է դիերը տեղափոխելու նպատակով Մարտակերտի շրջան ուղարկված շտապօգնության ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով»,- գրել է նա X սոցցանցում։
Ստեփանյանը նշել է, որ վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։