https://arm.sputniknews.ru/20230919/vazgen-tevanjany-dardzav-ashkharhi-arajnutjan-brvonze-medalakir-66109864.html
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, կատարեցին երկու առաջադրանքներից մեկը։ Չեմպիոն հռչակվել չհաջողվեց, բայց մեր... 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T22:03+0400
2023-09-19T22:03+0400
2023-09-19T22:04+0400
վազգեն թևանյան
սպորտ
ըմբշամարտ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1a/55945220_0:20:745:440_1920x0_80_0_0_8cde5254057283f4b7df360d03eb5e7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը 5։1 հաշվով հաղթելով մոլդովացի Մաքսիմ Սաքուլտանին՝ նվաճել է բրոնզե մեդալ։Թևանյանը իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Հետևեց հաղթանակը 1/8 եզրափակիչում, որում Վազգենի մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Մեր ըմբիշը հաղթանակի հասավ 6։4 հաշվով։Քառորդ եզրափակիչ գոտեմարտում Վազգեն Թևանյանը մենամարտեց 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի չեմպիոն, 65 և 70կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Սկզբունքային այս գոտեմարտում Վազգենը զգալի առավելություն ուներ ու հաղթում էր առանց խնդրի։ Մրցակիցը նույնիսկ սադրանքի գնաց, բայց թեթև խախտումը արագ հարթվեց մարզիչների միջամտությունից հետո։ Իսկ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ՝ 12։2 հաշվով։Այսպիսով ազատ ոճի Հայաստանի հավաքականը Բելգրադում նվաճեց բրոնզե երեք մեդալ, և երկու քաշային կարգերում էլ՝ 57կգ (Արսեն Հարությունյան) և 65կգ (Վազգեն Թևանյան) վաստակեց Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/1a/55945220_29:0:686:493_1920x0_80_0_0_3f8a542128cf9102571d05034bbf3906.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վազգեն թևանյան, սպորտ , ըմբշամարտ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
վազգեն թևանյան, սպորտ , ըմբշամարտ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22:03 19.09.2023 (Թարմացված է: 22:04 19.09.2023) Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, կատարեցին երկու առաջադրանքներից մեկը։ Չեմպիոն հռչակվել չհաջողվեց, բայց մեր ըմբիշները մեդալով կվերադառնան, բացի այդ՝ օլիմպիական ուղեգիրն ապահովված է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը 5։1 հաշվով հաղթելով մոլդովացի Մաքսիմ Սաքուլտանին՝ նվաճել է բրոնզե մեդալ։
Թևանյանը իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Հետևեց հաղթանակը 1/8 եզրափակիչում, որում Վազգենի մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Մեր ըմբիշը հաղթանակի հասավ 6։4 հաշվով։
Քառորդ եզրափակիչ գոտեմարտում Վազգեն Թևանյանը մենամարտեց 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի չեմպիոն, 65 և 70կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Սկզբունքային այս գոտեմարտում Վազգենը զգալի առավելություն ուներ ու հաղթում էր առանց խնդրի։ Մրցակիցը նույնիսկ սադրանքի գնաց, բայց թեթև խախտումը արագ հարթվեց մարզիչների միջամտությունից հետո։ Իսկ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ՝ 12։2 հաշվով։
Շատ ցավալի պարտություն կրեց Թևանյանը կիսաեզրափակիչում, որում մրցակիցը ամերիկացի ըմբիշ, Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերան էր։ Գոտեմարտի ավարտից 1 վայրկյան առաջ հաղթում էր 9։8 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու պարտվեց 9։10 հաշվով։
Այսպիսով ազատ ոճի Հայաստանի հավաքականը Բելգրադում նվաճեց բրոնզե երեք մեդալ, և երկու քաշային կարգերում էլ՝ 57կգ (Արսեն Հարությունյան) և 65կգ (Վազգեն Թևանյան) վաստակեց Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր։