https://arm.sputniknews.ru/20230919/rd-despanatuny-nvota-e-hghel-hh-agn-in-66116962.html
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորություններն Արցախում։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T23:31+0400
2023-09-19T23:31+0400
2023-09-20T00:16+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
դեսպան
դեսպանատուն
հայաստան
արցախ
բողոքի նոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/2357/67/23576778_0:85:1600:985_1920x0_80_0_0_2850ce916c817821c71aab31841edff2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին դեսպանատան շենքը շրջափակած ցուցարարների առնչությամբ։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։Նա նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ համացանցում տարածված կոչերից հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է շենքում։ Սկզբում արգելափակումը մասնակի էր, իսկ հիմա արդեն` ամբողջությամբ։ Դեսպանության բնականոն գործունեությունը ներկա դրությամբ անհնար է:Նշենք, որ դեսպանատան մոտ բողոքի ակցիան շարունակվում է։Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՌԴ դեսպանատան դիմաց ու փակել են դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։ Նրանք պահանջում են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2357/67/23576778_88:0:1512:1068_1920x0_80_0_0_46210c2400e89b8bc75d0f26dbf69b4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, դեսպանատուն, հայաստան, արցախ, բողոքի նոտա
դեսպան, դեսպանատուն, հայաստան, արցախ, բողոքի նոտա
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
23:31 19.09.2023 (Թարմացված է: 00:16 20.09.2023) Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորություններն Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին դեսպանատան շենքը շրջափակած ցուցարարների առնչությամբ։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։
Նա նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ համացանցում տարածված կոչերից հետո
դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է շենքում։ Սկզբում արգելափակումը մասնակի էր, իսկ հիմա արդեն` ամբողջությամբ։ Դեսպանության բնականոն գործունեությունը ներկա դրությամբ անհնար է:
«Կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ: Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան դեսպանության բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,– ասել է Գուչկովը։
Նշենք, որ դեսպանատան մոտ բողոքի ակցիան շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՌԴ դեսպանատան դիմաց ու փակել են դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։ Նրանք պահանջում են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով
կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140
վիրավոր։