https://arm.sputniknews.ru/20230919/qreakan-varujt-e-harucvel-karavarutjan-shenqi-mvot--ankargutjunner-katarelu-hamar-66099619.html
Քրեական վարույթ է հարուցվել կառավարության շենքի մոտ անկարգություններ կատարելու համար
Քրեական վարույթ է հարուցվել կառավարության շենքի մոտ անկարգություններ կատարելու համար
Sputnik Արմենիա
Իրավապահները փորձում են նույնականացնել զանգվածային անկարգություններ կազմակերպողներին ու մասնակիցներին` ձերբակալելու համար։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T20:30+0400
2023-09-19T20:30+0400
2023-09-19T20:34+0400
հհ քննչական կոմիտե
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
քրեական գործ
հհ կառավարություն
անկարգություններ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66075139_0:208:1600:1108_1920x0_80_0_0_cc164d757b8708da8259cdbcf5c6d318.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին`սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ:Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) 1-ին մասի և 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են նաև համացանցում տարածված տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 5 զոհ, 80 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66075139_68:0:1592:1143_1920x0_80_0_0_8a29ef782942a72e44109e9cbccdecbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հհ կառավարություն, անկարգություններ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, հհ կառավարություն, անկարգություններ, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Քրեական վարույթ է հարուցվել կառավարության շենքի մոտ անկարգություններ կատարելու համար
20:30 19.09.2023 (Թարմացված է: 20:34 19.09.2023) Իրավապահները փորձում են նույնականացնել զանգվածային անկարգություններ կազմակերպողներին ու մասնակիցներին` ձերբակալելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին`սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ:
«Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) 1-ին մասի և 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են նաև համացանցում տարածված տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Հիշեցնենք`
Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով
կա 5 զոհ, 80 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ
հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։