https://arm.sputniknews.ru/20230919/nikvol-pashinjann-anvtangutjan-khvorhrdi-nist-e-anckacnum-66056242.html
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
Sputnik Արմենիա
Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում քննարկվում են Լեռնային Ղարաբաղում սանձազերծված նոր ռազմական գործողությունները։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T15:24+0400
2023-09-19T15:24+0400
2023-09-19T18:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անվտանգության խորհուրդ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232487_0:0:1670:940_1920x0_80_0_0_9204034a3b7ad74aaa5d18243817751e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է ընթանում: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232487_114:0:1598:1113_1920x0_80_0_0_b54a1799a64a2ef5e57ca4a708a57842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անվտանգության խորհուրդ
հայաստան, նիկոլ փաշինյան, անվտանգության խորհուրդ
Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում
15:24 19.09.2023 (Թարմացված է: 18:20 19.09.2023) Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում քննարկվում են Լեռնային Ղարաբաղում սանձազերծված նոր ռազմական գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է ընթանում: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ
ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։