https://arm.sputniknews.ru/20230919/mirzvojany-mak-humanitar-harceri-grasenjaki-ghekavarin-e-nerkajacrel-iravitshaky-lghum-66117649.html
Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ–ում
Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ–ում
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T23:36+0400
2023-09-19T23:36+0400
2023-09-20T00:15+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
նախարար
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66117504_0:0:960:540_1920x0_80_0_0_23d241e6c69642d742bf9225c02d52b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել այսօր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։Նշենք, որ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66117504_77:0:930:640_1920x0_80_0_0_599ecd4076a429d5e0fb41d363da1a6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, նախարար, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, նախարար, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ–ում
23:36 19.09.2023 (Թարմացված է: 00:15 20.09.2023) ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել այսօր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։
Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։
Նշենք, որ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով
կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140
վիրավոր։