00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին է ներկայացրել Բաքվի լայնածավալ ագրեսիան ԼՂ–ի դեմ

© Photo : X / Ararat MirzoyanԱրարատ Միրզոյանն ու Յուրի Քիմը
Արարատ Միրզոյանն ու Յուրի Քիմը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանի և Յուրի Քիմի հանդիպմանն ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմին, որին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Այս մասին ԱԳ նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
«Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,– գրել է ՀՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
Լրահոս
0