https://arm.sputniknews.ru/20230919/litvan-germanian-ev-avstrian-kvoch-en-arel-adrbejanin-anhapagh-hradadar-hastatel-66087351.html
Լիտվան, Գերմանիան և Ավստրիան կոչ են արել Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել
Լիտվան, Գերմանիան և Ավստրիան կոչ են արել Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել
Sputnik Արմենիա
Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտգործնախարարությունները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի... 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T19:05+0400
2023-09-19T19:05+0400
2023-09-19T19:07+0400
լիտվա
գերմանիա
ավստրիա
արցախ
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/1f/65118363_0:0:1600:901_1920x0_80_0_0_a4851b3e1b6aeafc3ec77e2bca7de7d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադար հաստատել։«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,– այս մասին X-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը։Իսկ Ավստրիայի արտգործանախարարությունը X-ում նշել է, որ խիստ անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած հարձակումից։ Նրանք կոչ են անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Շեշտել են` հենց հիմա դեէսկալացիա է պետք։Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ–ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
լիտվա
գերմանիա
ավստրիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/1f/65118363_0:0:1424:1067_1920x0_80_0_0_df77cf8c5bbdf046d8a127469ecc3be6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիտվա, գերմանիա, ավստրիա, արցախ, ադրբեջան
լիտվա, գերմանիա, ավստրիա, արցախ, ադրբեջան
Լիտվան, Գերմանիան և Ավստրիան կոչ են արել Ադրբեջանին անհապաղ հրադադար հաստատել
19:05 19.09.2023 (Թարմացված է: 19:07 19.09.2023) Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտգործնախարարությունները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադար հաստատել։
«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,– այս մասին
X-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը։
Իսկ Ավստրիայի արտգործանախարարությունը
X-ում նշել է, որ խիստ անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած հարձակումից։ Նրանք կոչ են անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Շեշտել են` հենց հիմա դեէսկալացիա է պետք։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ–ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։