https://arm.sputniknews.ru/20230919/larvats-iravitshak-erevanum-qaghaqacinery-pvordzum-en-karavarutjan-shenq-mtnel-66075299.html
Լարված իրավիճակ Երևանում. քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել
Լարված իրավիճակ Երևանում. քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել
Sputnik Արմենիա
Ցուցարարները վանկարկում են` Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T17:59+0400
2023-09-19T17:59+0400
2023-09-19T18:06+0400
հայաստան
հհ կառավարություն
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
ցուցարար
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66079303_0:0:1921:1080_1920x0_80_0_0_cc484ddf3f60443c21f376008ab65fac.jpg
ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում են մուտք գործել կառավարության շենք։ Ոստիկանների ու նրանց միջև հրմշտոց է սկսվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը փորձում է կարգավորել իրավիճակը և բանակցել քաղաքացիների հետ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել կառավարության շենքի մոտ։Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։«Ամոթ, Նիկոլ, դավաճա՛ն, Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի»,–վանկարկում են ցուցարարները։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66079303_62:0:1502:1080_1920x0_80_0_0_b9a67c46fa3280740784c978f1159a4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, ցուցարար, արցախ, видео
հայաստան, հհ կառավարություն, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, ցուցարար, արցախ, видео
Լարված իրավիճակ Երևանում. քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել
17:59 19.09.2023 (Թարմացված է: 18:06 19.09.2023) Ցուցարարները վանկարկում են` Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի։
ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում են մուտք գործել կառավարության շենք։ Ոստիկանների ու նրանց միջև հրմշտոց է սկսվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը փորձում է կարգավորել իրավիճակը և բանակցել քաղաքացիների հետ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել կառավարության շենքի մոտ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։
«Ամոթ, Նիկոլ, դավաճա՛ն, Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի»,–վանկարկում են ցուցարարները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։