https://arm.sputniknews.ru/20230919/kvoch-enq-anum-dadarecnel-razmakan-gvortsvoghutjunnery-rd-agn-n-lghum-eskalaciaji-masin-66057139.html
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ-ն` ԼՂ–ում էսկալացիայի մասին
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ-ն` ԼՂ–ում էսկալացիայի մասին
Sputnik Արմենիա
Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ... 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T15:33+0400
2023-09-19T15:33+0400
2023-09-19T15:34+0400
լեռնային ղարաբաղ
մարիա զախարովա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66054444_0:0:1281:720_1920x0_80_0_0_f8cb7fd50fab37fed72bd6329f2824ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2021 թվականներին։Նրա խոսքով` վերջին շրջանում Ռուսաստանի և միջազգային այլ միջնորդների ջանքերով լուրջ նախադրյալներ են ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։«Խոսքը հումանիտար օգնության մատակարարումների մեկնարկի մասին է, որոնց մասին մենք խոսել ենք, մասնավորապես` Ղարաբաղի բնակչության համար մարդասիրական օգնության մասին։ Դա ստեղծել և ստեղծում է բարենպաստ ֆոն Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության վերագործարկման համար»,- հավելել է Զախարովան։Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։Զախարովան շեշտել է, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի պահպանման և նշված եռակողմ պայմանավորվածությունների ամենաբարձր մակարդակով կատարմանը վերադառնալու նպատակով։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66054444_119:0:1079:720_1920x0_80_0_0_eb560e81b9490f90ffc935cded2be18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա, ադրբեջան, видео
լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա, ադրբեջան, видео
Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ ԱԳՆ-ն` ԼՂ–ում էսկալացիայի մասին
15:33 19.09.2023 (Թարմացված է: 15:34 19.09.2023) Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ կան ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու և, ինչպես Բաքուն է հայտարարում, տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողությունների մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն», - ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2021 թվականներին։
Նրա խոսքով` վերջին շրջանում Ռուսաստանի և միջազգային այլ միջնորդների ջանքերով լուրջ նախադրյալներ են ձևավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Խոսքը հումանիտար օգնության մատակարարումների մեկնարկի մասին է, որոնց մասին մենք խոսել ենք, մասնավորապես` Ղարաբաղի բնակչության համար մարդասիրական օգնության մասին։ Դա ստեղծել և ստեղծում է բարենպաստ ֆոն Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության վերագործարկման համար»,- հավելել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում ՌԴ խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։
Զախարովան շեշտել է, որ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի պահպանման և նշված եռակողմ պայմանավորվածությունների ամենաբարձր մակարդակով կատարմանը վերադառնալու նպատակով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ
ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։