https://arm.sputniknews.ru/20230919/kraki-intensivutjuny-shpman-gtsum-eakanvoren-nvazel-e-arcakhi-pn-66072885.html
Կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ
Կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանը մոտավորապես 13։00-ից հրետակոծում է Արցախը։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T17:30+0400
2023-09-19T17:30+0400
2023-09-19T17:40+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/03/20040363_0:0:1600:901_1920x0_80_0_0_87584e2f111f323738edf6c82e137d2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչությունը նշել է, որ ՊԲ–ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/03/20040363_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a2ad4c13522b8140a165d05af79c4e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց
Կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ
17:30 19.09.2023 (Թարմացված է: 17:40 19.09.2023) Ադրբեջանը մոտավորապես 13։00-ից հրետակոծում է Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ ՊԲ–ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։