https://arm.sputniknews.ru/20230919/hndkastany-ev-kanadan-dadarecrel-en-arevtrajin-banakcutjunnery-nakharar-66040234.html
Հնդկաստանը և Կանադան դադարեցրել են առևտրային բանակցությունները․ նախարար
Հնդկաստանը և Կանադան դադարեցրել են առևտրային բանակցությունները․ նախարար
Sputnik Արմենիա
Հնդկաստանի առևտրի նախարարը մեկնաբանել է Կանադայի հետ երկխոսության հարցը: 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T12:07+0400
2023-09-19T12:07+0400
2023-09-19T12:07+0400
հնդկաստան
կանադա
առևտուր
բանակցություն
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66037441_0:0:1600:901_1920x0_80_0_0_09956f9ee1cb73769d3c77e0f78632a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Տեղեկությունը Firstpost պարբերականին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալը:Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտնել էր, որ բանակցությունները փակուղի են մտել:Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է Հնդկաստան գնացող առևտրային առաքելությունը, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Ակնկալվում էր, որ առաքելության աշխատանքը կկենտրոնանա գյուղատնտեսության, պարենի, թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների խնդիրների վրա:Հնդկաստանն ու Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ են անցկացրել։Հիշեցնենք, որ Կանադան հայտարարել է հնդիկ բարձրաստիճան դիվանագետի արտաքսման մասին: Ի պատասխան՝ Հնդկաստանը նաև որոշում է կայացրել երկրից արտաքսել կանադացի բարձրաստիճան դիվանագետին։
հնդկաստան
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66037441_98:0:1521:1067_1920x0_80_0_0_b29b6c059263ddb9c20aaf6dd7ad32cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, կանադա, առևտուր, բանակցություն, նախարար
հնդկաստան, կանադա, առևտուր, բանակցություն, նախարար
Հնդկաստանը և Կանադան դադարեցրել են առևտրային բանակցությունները․ նախարար
Հնդկաստանի առևտրի նախարարը մեկնաբանել է Կանադայի հետ երկխոսության հարցը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Տեղեկությունը Firstpost պարբերականին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալը:
Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտնել էր, որ բանակցությունները փակուղի են մտել:
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է Հնդկաստան գնացող առևտրային առաքելությունը, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Ակնկալվում էր, որ առաքելության աշխատանքը կկենտրոնանա գյուղատնտեսության, պարենի, թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների խնդիրների վրա:
«Մենք դադարեցրել ենք Կանադայի հետ առևտրային երկխոսությանը։ Պետք է համոզվենք, որ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով նույն ալիքի վրա ենք։ Որոշակի խնդիրներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում, լուսաբանվել են վարչապետներ Նարենդրա Մոդիի և Ջասթին Թրյուդոյի երկկողմ հանդիպման ժամանակ», - նշել է նախարարը:
Հնդկաստանն ու Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ են անցկացրել։
Հիշեցնենք, որ Կանադան հայտարարել է հնդիկ բարձրաստիճան դիվանագետի արտաքսման մասին: Ի պատասխան՝ Հնդկաստանը նաև որոշում է կայացրել երկրից արտաքսել կանադացի բարձրաստիճան դիվանագետին։