00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանը միանգամից երկու ապտակ ստացավ. Սուրենյանց

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր հավաստիացումները, որ երկրում աննախադեպ ժողովրդավարություն է, փուչիկի պես պայթեցին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը միանգամից երկու ապտակ ստացան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` Փաշինյանի համար առաջին ապտակը ընտրողների ցածր մասնակցությունն էր, որն ուղղակի անվստահություն է նրա հանդեպ։
«Հայաստանում տոտալ անվստահություն կա ընտրական ինստիտուտի և իշխանությունների հանդեպ։ Երևանի ավագանու ընտրություններում մենք ունեցանք ապսենտիզմի դրսևորում (ապսենտիզմն այն է, երբ մարդն իրեն օտարում է քաղաքական գործընթացներից), որը խոր ճգնաժամ է առաջացնելու։ Ապսենտիզմը կարելի էր հանդուրժել, եթե դա լիներ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրությունները բոյկոտելու կոչի հետևանք։ Բայց այս պարագայում մենք նման կոչ չունենք»,–ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետն ընդգծեց` Փաշինյանի բոլոր հավաստիացումները, որ երկրում աննախադեպ ժողովրդավարություն է, փուչիկի պես պայթեցին, որովհետև ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների մասնակցություն քաղաքական գործընթացներին, առաջին հերթին` ընտրություններին։
Մեղավորները կպատժվեն. ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. «Ժողովուրդ»
Նա մեջբերեց արտերկրի փորձը, որ մի քանի երկրներ անգամ տույժ են սահմանում ընտրություններին չմասնակցելու համար, և կա հստակ սահմանված ցենզ, որից պակաս մասնակցության դեպքում ընտրությունները համարվում են չկայացած։ Այս առնչությամբ Սուրենյանը նշեց, որ եթե այդ չափորոշիչներով դիտարկենք Երևանի ավագանու ընտրությունները, ապա դրանք կարելի է համարել չկայացած։
Սուրենյանցը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել ընտրությունների մասնակցության նման ցածր ցուցանիշ։ Այս տարվա մասնակցությունը 15 տոկոսով ցածր է Երևանի ավագանու նախորդ ընտրությունների մասնակցությունից (43 տոկոս)։
Անդրադառնալով Փաշինյանին տրված երկրորդ ապտակին` քաղաքագետը նշեց` միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ ընտրություններին մասնակցել են քիչ թվով մարդիկ և կիրառվել է վարչական ռեսուրս, իշխանությունը վերարտադրվել է։
«Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ նրանց չհաջողվեց վերարտադրվել»,–ասաց Սուրենյանցը։
Միմիայն փաստաթուղթ. Վարդան Ղուկասյանը պատասխանել է Հայկ Մարությանին
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Իշխանության մեջ «ցեց» մտավ, կամ ինչպես է Փաշինյանը ձգելու իր իշխանության «գայկաները»
Լրահոս
0