https://arm.sputniknews.ru/20230919/arcakhum-qaghaqaciakan-bnakchutjan-shrjanum-viravvorneri-tivy-hasel-e-23i-mip-66070079.html
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26–ի. ՄԻՊ
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26–ի. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ... 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T17:11+0400
2023-09-19T17:11+0400
2023-09-19T18:17+0400
գեղամ ստեփանյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
հրետակոծություն
զոհ
վիրավոր
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/0a/35182162_0:39:1600:940_1920x0_80_0_0_1861738559774686772ea10c792e168e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորները 23-ն են: Տեղեկությունը սոցցանցերի իր էջերում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։Ստեփանյանը գրել է, որ 9-ամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծելուց հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։ Արցախի ՄԻՊ–ը սա անվանել է ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանք։Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ` թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/0a/35182162_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8532c0ccc0400ac77b6acb27a8166dee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ ստեփանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, հրետակոծություն, զոհ, վիրավոր
գեղամ ստեփանյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ադրբեջան, հրետակոծություն, զոհ, վիրավոր
Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26–ի. ՄԻՊ
17:11 19.09.2023 (Թարմացված է: 18:17 19.09.2023) Գեղամ Ստեփանյանը նշել է, որ քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորները 23-ն են: Տեղեկությունը սոցցանցերի իր էջերում
հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26-ի (11 երեխա), իսկ զոհերը` 2–ն են (1-ը երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։ Փաստերի հավաքագրվման առումով կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների»,– ասված է գրառման մեջ:
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։
Ստեփանյանը գրել է, որ 9-ամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծելուց հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։ Արցախի ՄԻՊ–ը սա անվանել է ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանք։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ` թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։