https://arm.sputniknews.ru/20230919/adrbejany-rdin-nakhapes-chi-asel-lghum-hakaahabekchakan-gvortsvoghutjan-masin-zakharvova-66060431.html
Ադրբեջանը ՌԴ–ին նախապես չի ասել ԼՂ–ում «հակաահաբեկչական գործողության» մասին. Զախարովա
Ադրբեջանը ՌԴ–ին նախապես չի ասել ԼՂ–ում «հակաահաբեկչական գործողության» մասին. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տեղեկությունը ՌԴ խաղաղապահներին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T15:46+0400
2023-09-19T15:46+0400
2023-09-19T15:50+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
արցախ
մարիա զախարովա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66045728_0:0:1500:844_1920x0_80_0_0_be51d03c93c460b4902f847485aaca13.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/13/66045728_199:0:1324:844_1920x0_80_0_0_9b8ac8536c96d401228117d8b186a4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, արցախ, մարիա զախարովա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, արցախ, մարիա զախարովա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ադրբեջանը ՌԴ–ին նախապես չի ասել ԼՂ–ում «հակաահաբեկչական գործողության» մասին. Զախարովա
15:46 19.09.2023 (Թարմացված է: 15:50 19.09.2023) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տեղեկությունը ՌԴ խաղաղապահներին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ
ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։