https://arm.sputniknews.ru/20230919/2-zvoh-11-viravvor-adrbejany-tirakhavvorel-e-qaghaqaciakan-bnakchutjann-u-bnakeli-tnery-66063638.html
2 զոհ, 11 վիրավոր. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու բնակելի տները
2 զոհ, 11 վիրավոր. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու բնակելի տները
Sputnik Արմենիա
Զոհերի և վիրավորների մեջ կան երեխաներ։ 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T16:15+0400
2023-09-19T16:15+0400
2023-09-19T17:41+0400
արցախ
գեղամ ստեփանյան
զոհ
տուժածներ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/04/25184296_0:0:1000:563_1920x0_80_0_0_776b7c5ba3498481ab88908f56331c30.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, հրետակոծության են ենթարկվում բնակելի տները, կա առնվազն 2 զոհ 11 վիրավոր։ Այս մասին իր թվիթերյան էջում հրապարակումներ է արել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա»,–գրել է նա:Մեկ այլ թվիթում նա հրապարակել է հրետակոծության ենթարկված բնակելի շենքի լուսանկար, որը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական մասում։Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/04/25184296_249:0:1000:563_1920x0_80_0_0_2de26ff997caf7ebbb7334f6d32be858.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, զոհ, տուժածներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, գեղամ ստեփանյան, զոհ, տուժածներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
2 զոհ, 11 վիրավոր. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու բնակելի տները
16:15 19.09.2023 (Թարմացված է: 17:41 19.09.2023) Զոհերի և վիրավորների մեջ կան երեխաներ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, հրետակոծության են ենթարկվում բնակելի տները, կա առնվազն 2 զոհ 11 վիրավոր։ Այս մասին իր թվիթերյան էջում հրապարակումներ է արել Արցախի
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա»,–գրել է նա:
Մեկ
այլ թվիթում նա հրապարակել է հրետակոծության ենթարկված բնակելի շենքի լուսանկար, որը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական մասում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ
ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։