https://arm.sputniknews.ru/20230918/vazgen-tevanjany-haghtec-adrbejanci-ymbishin-u-ancav-aa-kisaezrapakich-66017802.html
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու անցավ ԱԱ կիսաեզրափակիչ
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու անցավ ԱԱ կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Գոտեմարտի ընթացքում ոչ սպորտային լեզվակռիվ սկսվեց, բայց մարզիչների միջամտությունից հետո ամեն ինչ հանդարտվեց։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T17:33+0400
2023-09-18T17:33+0400
2023-09-18T17:39+0400
հայաստան
վազգեն թևանյան
ըմբիշ
ադրբեջանցի
հաղթանակ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50213264_4:0:1000:560_1920x0_80_0_0_f2a1dcf97120c5b5618fbb9fd8858ebb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և անցավ կիսաեզրափակիչ։Թևանյանն իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Մեր ըմբիշն անհամեմատ դժվար հաղթանակի հասավ 1/8 եզրափակիչում, որում նրա մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Թևանյանը նրան հաղթեց 6։4 հաշվով։Թևանյանն օլիմպիական ուղեգիրը կապահովի, երբ դուրս գա եզրափակիչ։Նշենք, որ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը, 97 կգ քաշային կարգում հաղթելով առաջին գոտեմարտում, երկրորդում պարտվեց հնդիկ մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից։Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովիՀիշեցնենք` Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև ամսի 24-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50213264_130:0:877:560_1920x0_80_0_0_54081c3802f87c22314980b8105fba1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վազգեն թևանյան, ըմբիշ, ադրբեջանցի, հաղթանակ, սպորտ
հայաստան, վազգեն թևանյան, ըմբիշ, ադրբեջանցի, հաղթանակ, սպորտ
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու անցավ ԱԱ կիսաեզրափակիչ
17:33 18.09.2023 (Թարմացված է: 17:39 18.09.2023) Գոտեմարտի ընթացքում ոչ սպորտային լեզվակռիվ սկսվեց, բայց մարզիչների միջամտությունից հետո ամեն ինչ հանդարտվեց։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և անցավ կիսաեզրափակիչ։
Թևանյանն իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Մեր ըմբիշն անհամեմատ դժվար հաղթանակի հասավ 1/8 եզրափակիչում, որում նրա մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Թևանյանը նրան հաղթեց 6։4 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի չեմպիոն, 65 և 70 կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Գոտեմարտի ընթացքում նույնիսկ ոչ սպորտային լեզվակռիվ սկսվեց, բայց մարզիչների միջամտությունից հետո ամեն ինչ հանդարտվեց։ Վազգենը հաղթեց բացահայտ առավելությամբ։
Թևանյանն օլիմպիական ուղեգիրը կապահովի, երբ դուրս գա եզրափակիչ։
Նշենք, որ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը, 97 կգ քաշային կարգում հաղթելով առաջին գոտեմարտում, երկրորդում պարտվեց հնդիկ մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից։
Հիշեցնենք` Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև ամսի 24-ը։