https://arm.sputniknews.ru/20230918/rusastany-durs-e-galis-barencevievrvoarktikakan-taratsashrjani-khvorhrdic-rd-agn-66021688.html
Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը բաց է մնում համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են տրամադրված, պատրաստ են իրավահավասար երկխոսության և փոխշահավետ համատեղ... 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T18:40+0400
2023-09-18T18:40+0400
2023-09-18T18:48+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բարենցևի/եվրոարկտիկական տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Նախարարությունից նշել են, որ խորհրդի արևմտյան մասնակիցների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, ԵՄ) մեղքով խորհրդի գործունեությունը 2022 թվականի մարտից փաստացի կաթվածահար է եղել։«Ստեղծված պայմաններում ստիպված ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնության (խորհրդից - խմբ.) դուրս գալու մասին․.. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան ուղերձը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին ուղարկվել է կազմակերպության անդամ երկրների նախարարություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին, ինչպես նաև Կիրկենեսի (Նորվեգիա) միջազգային Բարենցևի քարտուղարություն», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։Նախարարությունից համոզվածություն են հայտնել, որ այսրոպեական քաղաքական կոնյունկտուրան, որով առաջնորդվում են հյուսիսեվրոպական հարևանները, չի համապատասխանում Արկտիկայի բնակիչների երկարաժամկետ շահերին։ «Բարենցևի համագործակցության ճարտարապետության փլուզման պատասխանատվությունն ամբողջությամբ մեր գործընկերների վրա է», - ընդգծել է ԱԳՆ-ից։Նախարարությունն ամփոփել է, որ Ռուսաստանը կշարունակի իրականացնել իր ազգային ծրագրերը հյուսիսում և բաց է մնում համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են տրամադրված, պատրաստ են իրավահավասար երկխոսության և փոխշահավետ համատեղ աշխատանքի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բարենցևի/եվրոարկտիկական տարածաշրջան
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բարենցևի/եվրոարկտիկական տարածաշրջան
Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից. ՌԴ ԱԳՆ
18:40 18.09.2023 (Թարմացված է: 18:48 18.09.2023) Ռուսաստանը բաց է մնում համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են տրամադրված, պատրաստ են իրավահավասար երկխոսության և փոխշահավետ համատեղ աշխատանքի:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դուրս է գալիս Բարենցևի/Եվրոարկտիկական տարածաշրջանի խորհրդից, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նախարարությունից նշել են, որ խորհրդի արևմտյան մասնակիցների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, ԵՄ) մեղքով խորհրդի գործունեությունը 2022 թվականի մարտից փաստացի կաթվածահար է եղել։
Ֆինլանդիայի նախագահությունը չի հաստատել 2023 թվականի հոկտեմբերին խորհրդի ղեկավարությունը Ռուսաստանին փոխանցելու պատրաստակամությունը՝ «խախտելով ռոտացիայի սկզբունքը՝ խափանելով անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների անցկացումը»։
«Ստեղծված պայմաններում ստիպված ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնության (խորհրդից - խմբ.) դուրս գալու մասին․.. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան ուղերձը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին ուղարկվել է կազմակերպության անդամ երկրների նախարարություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին, ինչպես նաև Կիրկենեսի (Նորվեգիա) միջազգային Բարենցևի քարտուղարություն», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նախարարությունից համոզվածություն են հայտնել, որ այսրոպեական քաղաքական կոնյունկտուրան, որով առաջնորդվում են հյուսիսեվրոպական հարևանները, չի համապատասխանում Արկտիկայի բնակիչների երկարաժամկետ շահերին։ «Բարենցևի համագործակցության ճարտարապետության փլուզման պատասխանատվությունն ամբողջությամբ մեր գործընկերների վրա է», - ընդգծել է ԱԳՆ-ից։
Նախարարությունն ամփոփել է, որ Ռուսաստանը կշարունակի իրականացնել իր ազգային ծրագրերը հյուսիսում և բաց է մնում համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կառուցողական են տրամադրված, պատրաստ են իրավահավասար երկխոսության և փոխշահավետ համատեղ աշխատանքի: