ՔՊ կառավարման ավարտի սկիզբը. Մարությանի կուսակցության անդամը` հնարավոր կոալիցիայի մասին
14:52 18.09.2023 (Թարմացված է: 15:09 18.09.2023)
© Photo : press office of the Civil Contract PartyՏիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը
© Photo : press office of the Civil Contract Party
Բաժանորդագրվել
«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը նշել է, որ Արտակ Զեյնալյանին ընտրողները գուցե չտեսնեն, քանի որ հավանաբար մանդատը չի վերցնի։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանիում միակ հնարավոր կոալիցիան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (Տիգրան Ավինյան) է «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Հայկ Գրիգորյանը։
Նշենք, որ Երևանու ավագանու ընտրություններից հետո տարբեր տեղեկություններ են շրջանառվում ավագանիում հնարավոր կոալիցիաների վերաբերյալ։ Դրանցից մեկն էլ այն մասին է, որ ԱԱԿ–ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ձայները կտա ՔՊ–ին։
«Իմ կարծիքով` միակ հնարավոր տարբերակը ՔՊ–ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է։ Ավելին` Արտակ Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ–ին օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից»,– գրել է Գրիգորյանը։
Նրա պնդմամբ` տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվել է` անկախ նրանից, որ ՔՊ–ի քարոզչությանը մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, դա չի նպաստել ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։
«ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,– հայտնել է «Ազգային առաջընթաց» կուսակցության 2-րդ համարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել ընդդիմադիր քաղաքական ուժերի` «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ «Հանրային ձայնի» ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) հայտնել էր, որ ինքը կողմ է, որպեսզի Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց կուսակցությանը։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։