https://arm.sputniknews.ru/20230918/menq-qpin-petq-e-heracnenq-erevanic-tevanjany-ajl-uzheri-het-hamagvortsakcutjan-masin-66014342.html
Մենք ՔՊ–ին պետք է հեռացնենք Երևանից. Թևանյանը` այլ ուժերի հետ համագործակցության մասին
Մենք ՔՊ–ին պետք է հեռացնենք Երևանից. Թևանյանը` այլ ուժերի հետ համագործակցության մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ առաջնայինը երկրի անվտանգությունն է, իսկ մյուս բոլոր հարցերը երկրորդական են։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T17:04+0400
2023-09-18T17:04+0400
2023-09-18T17:12+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
տիմ ընտրություններ
ընտրություններ
ավագանի
կոալիցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45987728_0:0:1601:901_1920x0_80_0_0_6a4bab87e46b0253e5ff60f9155e0a33.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է հակասությունները մի կողմ դնել հանուն երկրի անվտանգության և նոր իշխանության ձևավորման։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի` դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինքն ինչպես է պատկերացնում համագործակցությունը, օրինակ, «Հանրային ձայնի» հետ, երբ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ամբողջ նախընտրական շրջանում սուր քննադատել է դաշինքն ու հենց անձամբ Թևանյանին։«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով«Ես Հայաստանի որևէ անձի կամ քաղաքական ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում եմ մեր հանրապետությունը։ Եթե անձնավորված լինի, ես այնքան մարդու պետք է ընդհանրապես բարև չտայի և էնքան մարդու հետ պետք է ընդհանրապես ճանապարհ չանցնեի»,– ասաց Թևանյանը։Նա նշեց` կարևորը երկիրն է, մնացյալ բոլոր հարցերը երկրորդական են։Նա նշեց նաև, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը կա՛մ ներկա, կա՛մ նախկին իշխանավոր են, բացի «Մայր Հայաստան» դաշինքից, ու հենց իրենք են ռադիկալ ընդդիմությունն այս պահին։Անդրադառնալով այն հարցին` եթե, այնուամենայնիվ, չհաջողվի երկշաբաթյա ժամկետում փոխհամաձայնության գալ և քաղաքապետ ընտրել, ու կառավարությունն արտահերթ ընտրություններ նշանակի, ի՞նչ կլինի այդ դեպքում, Թևանյանն ասաց` վատ միտք չէ, մանավանդ, որ հանրությունն արդեն տեսել է, որ ունի հնարավորություն միջամտելու գործընթացներին։Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։ՔՊ կառավարման ավարտի սկիզբը. Մարությանի կուսակցության անդամը` հնարավոր կոալիցիայի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45987728_74:0:1497:1067_1920x0_80_0_0_2320dcf96aaf44fbbfaa913f509f8913.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տիմ ընտրություններ, ընտրություններ, ավագանի, կոալիցիա
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), տիմ ընտրություններ, ընտրություններ, ավագանի, կոալիցիա
Մենք ՔՊ–ին պետք է հեռացնենք Երևանից. Թևանյանը` այլ ուժերի հետ համագործակցության մասին
17:04 18.09.2023 (Թարմացված է: 17:12 18.09.2023) Երևանի քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ առաջնայինը երկրի անվտանգությունն է, իսկ մյուս բոլոր հարցերը երկրորդական են։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է հակասությունները մի կողմ դնել հանուն երկրի անվտանգության և նոր իշխանության ձևավորման։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի` դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինքն ինչպես է պատկերացնում համագործակցությունը, օրինակ, «Հանրային ձայնի» հետ, երբ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ամբողջ նախընտրական շրջանում սուր քննադատել է դաշինքն ու հենց անձամբ Թևանյանին։
«Ես Հայաստանի որևէ անձի կամ քաղաքական ուժի ավելի շատ չեմ ատում, քան սիրում եմ մեր հանրապետությունը։ Եթե անձնավորված լինի, ես այնքան մարդու պետք է ընդհանրապես բարև չտայի և էնքան մարդու հետ պետք է ընդհանրապես ճանապարհ չանցնեի»,– ասաց Թևանյանը։
Նա նշեց` կարևորը երկիրն է, մնացյալ բոլոր հարցերը երկրորդական են։
«Սարդարապատում, Ղարաբաղում մարդիկ չեն նայել, թե ով որ կուսակցությունից է եղել, այդ միասնականության ուղերձը մենք ստացել ենք հանրությունից, ասել են` գնացեք, լուծեք այդ հարցը, մենք ՔՊ–ին պետք է հեռացնենք Երևանից, մենք ասում ենք, որ ընդունում ենք այդ ուղերձը»,– հավելեց Թևանյանը։
Նա նշեց նաև, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը կա՛մ ներկա, կա՛մ նախկին իշխանավոր են, բացի «Մայր Հայաստան» դաշինքից, ու հենց իրենք են ռադիկալ ընդդիմությունն այս պահին։
Անդրադառնալով այն հարցին` եթե, այնուամենայնիվ, չհաջողվի երկշաբաթյա ժամկետում փոխհամաձայնության գալ և քաղաքապետ ընտրել, ու կառավարությունն արտահերթ ընտրություններ նշանակի, ի՞նչ կլինի այդ դեպքում, Թևանյանն ասաց` վատ միտք չէ, մանավանդ, որ հանրությունն արդեն տեսել է, որ ունի հնարավորություն միջամտելու գործընթացներին։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և
«Հանրային ձայն» կուսակցությունը։