https://arm.sputniknews.ru/20230918/humantar-beri-teghapvokhumy-lghin-shrjapakumic-chi-azatum-belgiajum-hh-despan-66019614.html
Հումանտար բեռի տեղափոխումը ԼՂ–ին շրջափակումից չի ազատում. Բելգիայում ՀՀ դեսպան
Հումանտար բեռի տեղափոխումը ԼՂ–ին շրջափակումից չի ազատում. Բելգիայում ՀՀ դեսպան
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 18-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հումանիտար օգնությամբ բեռնատարները միաժամանակ անցել են Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T18:06+0400
2023-09-18T18:06+0400
2023-09-18T18:07+0400
արցախ
շրջափակում
լաչինի միջանցք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65987869_109:0:1172:598_1920x0_80_0_0_ecef4b212813dfb902ebeb52ba1f6b24.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի -Sputnik. Աղդամի երթուղով բեռնափոխադրումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի բացում, այսինքն` շրջափակման վերացման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65987869_242:0:1039:598_1920x0_80_0_0_e873803fa6463fda59e6dee042abcf04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, շրջափակում, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հումանիտար օգնություն
արցախ, շրջափակում, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հումանիտար օգնություն
Հումանտար բեռի տեղափոխումը ԼՂ–ին շրջափակումից չի ազատում. Բելգիայում ՀՀ դեսպան
18:06 18.09.2023 (Թարմացված է: 18:07 18.09.2023) Սեպտեմբերի 18-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հումանիտար օգնությամբ բեռնատարները միաժամանակ անցել են Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի -Sputnik. Աղդամի երթուղով բեռնափոխադրումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի բացում, այսինքն` շրջափակման վերացման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում։ Այս մասին
X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Սա չի դիտվում որպես Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի ապօրինի շրջափակման վերացում։ Ընդհակառակը, այսօրվա մատակարարումը սադիստական շրջափակման ուժեղացում է, որը շարունակվում է 9 ամիս»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով,
Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։