https://arm.sputniknews.ru/20230918/hhn-uni-krtvats-buzhashkhatvoghner-hnaravvor-e-hamagvortsakcutjun-ame-patvirakutjan-ghekavar-66005127.html
ՀՀ–ն ունի կրթված բուժաշխատողներ` հնարավոր է համագործակցություն. ԱՄԷ պատվիրակության ղեկավար
ՀՀ–ն ունի կրթված բուժաշխատողներ` հնարավոր է համագործակցություն. ԱՄԷ պատվիրակության ղեկավար
Sputnik Արմենիա
ԱՄԷ պատվիրակության ղեկավարը հնարավոր է համարում նաև համագործակցությունը հայաստանյան մասնավոր բուժհաստատությունների հետ։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T14:54+0400
2023-09-18T14:54+0400
2023-09-18T14:54+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65996111_0:38:1600:938_1920x0_80_0_0_49d3ea9f17d35e58392ac2f7c217e770.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի բավականին լավ կրթված և մեծ հնարավորություններով աշխատուժ բժշկական ոլորտում, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։ԱլՄազրուին վստահեցրեց, որ ԱՄԷ–ում տնտեսության զարգացումը բավականին բարձր մակարդակի վրա է, այդ թվում նաև բժշկական ոլորտը։ Նրա խոսքով` ԱՄԷ–ում արդեն գործում են այս ոլորտի` աշխարհի 4 լավագույն ընկերությունները:«Ինչպես ԱՄԷ–ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ գործընկերների հետ համագործակցությամբ, և այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև երկրի տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ»,– ընդգծեց նա:Ըստ նրա` այս պահին իրենք ՀՀ–ում են, որպեսզի հասկանան` ենթակառուցվածքային և լոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առևտուրը և տնտեսական համագործակցությունը խթանելու համար:Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65996111_121:0:1545:1068_1920x0_80_0_0_6e3d195f69e17c8a4e5685d0d9075be9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, բժիշկ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, բժիշկ
ՀՀ–ն ունի կրթված բուժաշխատողներ` հնարավոր է համագործակցություն. ԱՄԷ պատվիրակության ղեկավար
ԱՄԷ պատվիրակության ղեկավարը հնարավոր է համարում նաև համագործակցությունը հայաստանյան մասնավոր բուժհաստատությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի բավականին լավ կրթված և մեծ հնարավորություններով աշխատուժ բժշկական ոլորտում, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։
«Մենք կարծում ենք, որ այս ոլորտում հնարավոր է համագործակցություն: Նաև հնարավոր է համագործակցություն մասնավոր բուժհաստատությունների հետ։ Առաջիկա այցերի ժամանակ նախատեսում ենք, որ այս հաստատությունները ևս կմասնակցեն բիզնես–ֆորումներին: Հատկանշական է, որ ՀՀ–ն այս ոլորտում բավականին մեծ հարկային արտոնություններ է տրամադրում, ինչը ոգեշնչող է»,– նշեց նա:
ԱլՄազրուին վստահեցրեց, որ ԱՄԷ–ում տնտեսության զարգացումը բավականին բարձր մակարդակի վրա է, այդ թվում նաև բժշկական ոլորտը։ Նրա խոսքով` ԱՄԷ–ում արդեն գործում են այս ոլորտի` աշխարհի 4 լավագույն ընկերությունները:
«Ինչպես ԱՄԷ–ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ գործընկերների հետ համագործակցությամբ, և այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև երկրի տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ»,– ընդգծեց նա:
Ըստ նրա` այս պահին իրենք ՀՀ–ում են, որպեսզի հասկանան` ենթակառուցվածքային և լոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առևտուրը և տնտեսական համագործակցությունը խթանելու համար:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։