https://arm.sputniknews.ru/20230918/hhn-ame-i-het-knqi-snndi-anvtangutjan-hamadzajnagir-nakharar-65994280.html
ՀՀ–ն ԱՄԷ-ի հետ կնքի սննդի անվտանգության համաձայնագիր. նախարար
ՀՀ–ն ԱՄԷ-ի հետ կնքի սննդի անվտանգության համաձայնագիր. նախարար
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանի համոզմամբ` համաձայնագրի կնքմամբ հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T12:25+0400
2023-09-18T12:25+0400
2023-09-18T13:13+0400
հայաստան
վահան քերոբյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65993550_0:41:1600:941_1920x0_80_0_0_60322d27cf24476874587f64a78b26ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքվի սննդի անվտանգության համաձայնագիր։ Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Ըստ նրա` այդպիսով հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։Նա տեղեկացրեց, որ բացի առևտրից, մոտ ժամանակներում Իրանի հետ կկնքվի նաև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի համաձայնագիր, քանի որ, ըստ Քերոբյանի, բացի ֆիզիկական ապրանքներից, ծառայությունները ևս առևտրի զգալի մաս են համարվում։Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ազատ առևտրի համաձայնագրի դեպքում ԵԱՏՄ կողմից Ռուսաստանն է հանդիսանում գլխավոր բանակցող, սակայն հայկական կողմն ուշադիր հետևում է, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ ՀՀ շահերը պատշաճ պաշտպանվեն։Հիշեցնենք, որ ԻԻՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թ. մայիսի 17-ին, ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։2020թ–ին թարմացված եռամյա համաձայնագրով Իրան–ԵԱՏՄ փոխադարձ ազատ առևտրի ցանկում 360 անուն ապրանք է ներառված, ԵԱՏՄ–ից Իրան` ավելի քան 520 անուն։ 2023թ–ի տարեվերջին նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագրի ստորագրում։Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2023թ–ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով` Հայաստանից Իրան արտահանումների ծավալներն անկում են արձանագրել։ Այս տարվա հունվար–հունիսին Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 53.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 2022թ–ի նույն ցուցանիշի համեմատ 7.5 տոկոսով ցածր է։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65993550_0:0:1425:1068_1920x0_80_0_0_133fe90334a1116bf5e5aaeb0757bc41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր
հայաստան, վահան քերոբյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր
ՀՀ–ն ԱՄԷ-ի հետ կնքի սննդի անվտանգության համաձայնագիր. նախարար
12:25 18.09.2023 (Թարմացված է: 13:13 18.09.2023) Վահան Քերոբյանի համոզմամբ` համաձայնագրի կնքմամբ հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքվի սննդի անվտանգության համաձայնագիր։ Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` այդպիսով հայկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկաներ, որը արտահանման տեսանկյունից կարևոր քայլ է։
«Բացի այդ, մենք աշխատում ենք մեր իրանցի գործընկերների հետ, որպեսզի տարանցիկ բեռնափոխադրումները դեպի ծոցի երկրներ հեշտանան ու դառնան ավելի մատչելի։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, արտահանում էլ կա արդեն, ուղղակի մեր նպատակն է, որ լոգիստիկ, տարանցիկ կապերի հեշտացման կամ պարզեցման միջոցով առևտուրը դարձնենք ավելի անկաշկանդ ու ծաղկող»,– ընդգծեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ բացի առևտրից, մոտ ժամանակներում Իրանի հետ կկնքվի նաև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի համաձայնագիր, քանի որ, ըստ Քերոբյանի, բացի ֆիզիկական ապրանքներից, ծառայությունները ևս առևտրի զգալի մաս են համարվում։
Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ազատ առևտրի համաձայնագրի դեպքում ԵԱՏՄ կողմից Ռուսաստանն է հանդիսանում գլխավոր բանակցող, սակայն հայկական կողմն ուշադիր հետևում է, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ ՀՀ շահերը պատշաճ պաշտպանվեն։
Հիշեցնենք, որ ԻԻՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թ. մայիսի 17-ին, ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։
2020թ–ին թարմացված եռամյա համաձայնագրով Իրան–ԵԱՏՄ փոխադարձ ազատ առևտրի ցանկում 360 անուն ապրանք է ներառված, ԵԱՏՄ–ից Իրան` ավելի քան 520 անուն։ 2023թ–ի տարեվերջին նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագրի ստորագրում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2023թ–ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով` Հայաստանից Իրան արտահանումների ծավալներն անկում են արձանագրել։ Այս տարվա հունվար–հունիսին Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 53.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 2022թ–ի նույն ցուցանիշի համեմատ 7.5 տոկոսով ցածր է։