https://arm.sputniknews.ru/20230918/emn-patrast-e-ajakcel-baqvi-ev-gharabaghi-hajeri-erkkhvosutjany-66010617.html
ԵՄ–ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը
ԵՄ–ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը
Sputnik Արմենիա
Եվրախորհրդի ղեկավարն անհրաժեշտ է համարում կանոնակարգել բացված ճանապարհներով մատակարարումների ընթացքը։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T16:08+0400
2023-09-18T16:08+0400
2023-09-18T16:10+0400
եվրախորհրդարան
շառլ միշել
լեռնային ղարաբաղ
արցախ
ադրբեջանցի
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_0:0:1600:900_1920x0_80_0_0_bd17e69e177d261fea96f2cb34b02c4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801385_354:0:1554:900_1920x0_80_0_0_a8f8098123b701840ce77c1d31518ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդարան, շառլ միշել, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջանցի, լաչինի միջանցք, ակնա (աղդամ)
եվրախորհրդարան, շառլ միշել, լեռնային ղարաբաղ, արցախ, ադրբեջանցի, լաչինի միջանցք, ակնա (աղդամ)
ԵՄ–ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը
16:08 18.09.2023 (Թարմացված է: 16:10 18.09.2023) Եվրախորհրդի ղեկավարն անհրաժեշտ է համարում կանոնակարգել բացված ճանապարհներով մատակարարումների ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։
Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։
«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։
Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին,
հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Այսօր
ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։