https://arm.sputniknews.ru/20230918/berbvokn-asel-e-vor-germanacineric-shateri-hamar-anhajt-e-inchu-e-petq-satarel-ukrainajin-66002647.html
Բերբոկն ասել է, որ գերմանացիներից շատերի համար անհայտ է` ինչու է պետք սատարել Ուկրաինային
Բերբոկն ասել է, որ գերմանացիներից շատերի համար անհայտ է` ինչու է պետք սատարել Ուկրաինային
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը էմոցիոնալ կերպով էր արձագանքել Կիևի քաղաքապետ Կլիչկոյի` բարձր տոնով արտահայտած խնդրանքին` կապված Ուկրաինային... 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T14:17+0400
2023-09-18T14:17+0400
2023-09-18T14:21+0400
ուկրաինա
գերմանիա
օգնություն
անալենա բերբոք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40543513_0:0:3080:1733_1920x0_80_0_0_b7a181d2b9db1938acb7b17a51588426.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ գերմանացիներից շատերի համար ակնհայտ չեն պատճառները, որոնց համաձայն Բեռլինը պետք է աջակցի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Այնուամենայնիվ, Եվրոպան, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, ամերիկյան «բարեկամների և գործընկերների» աջակցման կարիքն ունի ինչպես երբևէ։ Ըստ նրա` անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ դաշնակիցներն Ուկրաինայի կողքին են լինելու այնքան, որքան հարկավոր կլինի։Այդքան շատ կյանքեր այս չնչին արդյունքի համար. Մասկը` Ուկրաինայի հակահարձակման մասինԱվելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ–ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։
ուկրաինա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/04/40543513_196:0:2927:2048_1920x0_80_0_0_9ca2c3fd7487895fb00229fa5abac25a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, գերմանիա, օգնություն, անալենա բերբոք
ուկրաինա, գերմանիա, օգնություն, անալենա բերբոք
Բերբոկն ասել է, որ գերմանացիներից շատերի համար անհայտ է` ինչու է պետք սատարել Ուկրաինային
14:17 18.09.2023 (Թարմացված է: 14:21 18.09.2023) Ավելի վաղ Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը էմոցիոնալ կերպով էր արձագանքել Կիևի քաղաքապետ Կլիչկոյի` բարձր տոնով արտահայտած խնդրանքին` կապված Ուկրաինային Taurus հեռահար հրթիռ մատակարարելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ գերմանացիներից շատերի համար ակնհայտ չեն պատճառները, որոնց համաձայն Բեռլինը պետք է աջակցի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ–ում բազմաթիվ մարդիկ հարցադրում են անում. «Ուկրաինան մեզնից բավական հեռու է, ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար»։ Եվ միայն ԱՄՆ–ում չէ, այլ մեզ մոտ` Գերմանիայում էլ։ Մարդիկ տեսնում են Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված գնաճը», – Բլումբերգին տված հարցազրույցում ասել է Բերբոկը։
Այնուամենայնիվ, Եվրոպան, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, ամերիկյան «բարեկամների և գործընկերների» աջակցման կարիքն ունի ինչպես երբևէ։ Ըստ նրա` անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ դաշնակիցներն Ուկրաինայի կողքին են լինելու այնքան, որքան հարկավոր կլինի։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ–ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։