https://arm.sputniknews.ru/20230918/arsen-harutjunjany-kgvotemarti-brvonze-medali-hamar-vory-nran-olimpiakan-ughegir-kapahvovi-66004047.html
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովի
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովի
Sputnik Արմենիա
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունում պարտվեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին և երկրորդ անգամ անընդմեջ գոտեմարտելու է բրոնզե... 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T14:39+0400
2023-09-18T14:39+0400
2023-09-18T17:55+0400
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտիկ
արսեն հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48532693_0:0:1100:619_1920x0_80_0_0_2a6042387b94899b53db27a9b4e4eb4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում, բացահայտ առավելությամբ հաղթելով չինացի Վանհաո Ժուին, իրավունք է ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։1/16-ում Արսենը մրցեց իտալացի Սիմոնե Վինչենցո Պիորդույի հետ։ Այս գոտեմարտում էլ մեր ըմբիշի առավելությունն ակնհայտ էր, որն էլ արտահայտվեց 14։2 հաշվի մեջ։1/8 եզրափակիչում Հարությունյանը նրա մրցակիցն այս քաշային կարգում Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն Վլադիմիր Եգորովն էր, որը ներկայացնում է Հյուսիսային Մակեդոնիան։ Արսենը գերազանց մենամարտ անցկացրեց ու հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 11։0։Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին, որին Արսենը պարտվել էր աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում։ Ցավոք, Հարությունյանին ռևանշի հասնել չհաջողվեց։ Հավասար պայքարում մեր ըմբիշը պարտվեց 14։16 հաշվով։ Քանի որ ճապոնացին մտավ եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, ու այստեղ 10։0 հաշվով կամ բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանը ներկայացնող Վանհաո Ժուին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ղազախ Մայրամբեկ Կարտբայի հետ։ Բրոնզե մեդալը մեր ըմբիշին կապահովի օլիմպիական խաղերի ուղեգիրը։Այսօր մեդալների համար պայքարի մեջ են մտնում նաև Վազգեն Թևանյանը(65 կգ), և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48532693_115:0:1100:739_1920x0_80_0_0_f4ec6630dfe61700c9e1b0608a6abb74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, արսեն հարությունյան
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, արսեն հարությունյան
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովի
14:39 18.09.2023 (Թարմացված է: 17:55 18.09.2023) Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունում պարտվեց ճապոնացի Ռեյ Հիգուչիին և երկրորդ անգամ անընդմեջ գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Այս անգամ բրոնզե մեդալը մեր ըմբիշին կապահովի Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում, բացահայտ առավելությամբ հաղթելով չինացի Վանհաո Ժուին, իրավունք է ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ՝ 14։3 հաշվով հաղթեց Ուկրանայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։
1/16-ում Արսենը մրցեց իտալացի Սիմոնե Վինչենցո Պիորդույի հետ։ Այս գոտեմարտում էլ մեր ըմբիշի առավելությունն ակնհայտ էր, որն էլ արտահայտվեց 14։2 հաշվի մեջ։
1/8 եզրափակիչում Հարությունյանը նրա մրցակիցն այս քաշային կարգում Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն Վլադիմիր Եգորովն էր, որը ներկայացնում է Հյուսիսային Մակեդոնիան։ Արսենը գերազանց մենամարտ անցկացրեց ու հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 11։0։
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին, որին Արսենը պարտվել էր աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում։ Ցավոք, Հարությունյանին ռևանշի հասնել չհաջողվեց։ Հավասար պայքարում մեր ըմբիշը պարտվեց 14։16 հաշվով։ Քանի որ ճապոնացին մտավ եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, ու այստեղ 10։0 հաշվով կամ բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանը ներկայացնող Վանհաո Ժուին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ղազախ Մայրամբեկ Կարտբայի հետ։ Բրոնզե մեդալը մեր ըմբիշին կապահովի օլիմպիական խաղերի ուղեգիրը։
Այսօր մեդալների համար պայքարի մեջ են մտնում նաև Վազգեն Թևանյանը(65 կգ), և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։