https://arm.sputniknews.ru/20230918/adrbejanakan-zui-kutakumnery-khvochyndvotum-en-taratsashrjani-kajunutjuny-mirzvojan-66031229.html
Ադրբեջանական ԶՈւ–ի կուտակումները խոչընդոտում են տարածաշրջանի կայունությունը. Միրզոյան
Ադրբեջանական ԶՈւ–ի կուտակումները խոչընդոտում են տարածաշրջանի կայունությունը. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջ հետ հանդիպմանը խոսել է դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T23:22+0400
2023-09-18T23:22+0400
2023-09-18T23:25+0400
հայաստան
ադրբեջան
սերբիա
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_0:0:3084:1736_1920x0_80_0_0_ec87dc50a3697ad020ca315986893a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում գտնվում է Նյու Յորքում, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին:Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է էստոնացի գործընկերոջ հետՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։
ադրբեջան
սերբիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_343:0:3072:2047_1920x0_80_0_0_dcfac1438c1801f64ce77a30d16dd24d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սերբիա, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, սերբիա, լեռնային ղարաբաղ
Ադրբեջանական ԶՈւ–ի կուտակումները խոչընդոտում են տարածաշրջանի կայունությունը. Միրզոյան
23:22 18.09.2023 (Թարմացված է: 23:25 18.09.2023) Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջ հետ հանդիպմանը խոսել է դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում գտնվում է Նյու Յորքում, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։
«Ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։