00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հայաստանցի զբոսաշրջիկները փորձում «գրկել» հսկայական Պետերբուրգը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՍանկտ ՊԵտերբուրգ
Սանկտ ՊԵտերբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Սանկտ ՊԵտերբուրգ
Բաժանորդագրվել
Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտի պատվիրակությունը Երևանում կայացած ցուցահանդեսում ներկայացրեց այն քաղաքի զբոսաշրջային ներուժը, որի մասին մենք գիտենք և՛ ամեն բան, և՛ գրեթե ոչինչ։
Որ Պետերբուրգի մշակութային հարստությունն անսպառ է, բոլորը գիտեն` առանց մեր ասելու։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանից հետզհետե ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այնտեղ մեկնում այդ հարստությունից գոնե մի փոքր մաս վայելելու համար։ Դրա մասին հերթական անգամ պատմելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի գլխավոր տնօրենի տեղակալ Եկատերինա Կարպովայի գլխավորած պատվիրակությունն ու մի քանի զբոսաշրջային օպերատորներ, որոնք համագործակցության փորձ ունեն Հայաստանի հետ։

Դեպի Սևանա լիճ

Հայաստանցի զբոսաշրջիկների համար էքսկուրսիոն երթուղիներից մեկը պատմում է Պետերբուրգի պատմության մեջ հայկական հետքի մասին։ Այդ ճանապարհին նշանավոր վայրերից մեկը Նևսկի պողոտայում գտնվող Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին է, որը կառուցվել է 1770 թվականին։ Իմանալով, որ XX դարի սկզբին այն վերակառուցել է Ալեքսանդր Թամանյանը, զբոսաշրջիկների ուրախությունը կրկնապատկվում է։
Հմայվելով Մարիինյան թատրոնով` մեր հայրենակիցները նույն անկեղծ զարմանքով և ուրախությամբ տեղեկանում են, որ այդ թատրոնում (այն ժամանակ Կիրովի) 1956 թվականին կայացել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան։ Ցանկն անվերջ է, բայց մի անակնկալ էլ կա, որի մասին արժե հիշատակել։
«Հիշեցնեմ, որ Այվազովսկու կտավները պահվում են ոչ միայն Ռուսական թանգարանում. երկու կտավ ներկայացված է Ֆաբերժեի թանգարանում, ընդ որում` մեկը «Սևանի տեսարանն» է։ Հայաստանցի հյուրերից շատերը, տեսնելով այն, մի պահ մոռանում են Ֆաբերժեի գլուխգործոցների մասին», – ժպտալով պատմում է պետերբուրգյան զբոսաշրջային ընկերություններից մեկի գործադիր տնօրեն Կիրիլ Սոկոլովը։
© Sputnik / Aram GareginyanԿիրիլ Սոկոլով
Кирилл Соколов, исполнительный директор туристической компании Невские сезоны (Санкт-Петербург) - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Կիրիլ Սոկոլով

Բալթիկայի, Պուլկովոյի և Էրմիտաժի պահապանները

Վերջին տարիներին ռուսական պետական ծրագրերով (այդ թվում` Հայաստանի հետ գործընկերությամբ) աստիճանաբար ավելի հաճախ են երեխաների և դեռահասների համար ուղևորություններ անցկացվում Հայրենական մեծ պատերազմի փառքի և հիշատակի վայրերով։ Ճիշտ է` այստեղ այնքան շատ են ցուցանմուշները, որ ամեն ինչ տեսնելու համար նույնիսկ մեկ շաբաթը չի բավականացնի` Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Մոսկվայի Հաղթանակի այգում, Պաշտպանության ու շրջափակման թանգարանում պահվող նրա մասին նյութերը, Պուլկովոյի բարձունքների պաշտպանության ժամանակ զոհված գեներալ–մայոր Բենիամին Գալստյանի փողոցը (կոչումը շնորհվել է հետմահու), Էրմիտաժում ակադեմիկոս Օրբելիի անվան հայկական արվեստի սրահը (Օրբելին թանգարանը ղեկավարել է շրջափակման տարիներին և Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ցուցմունքներ տվել դրա թիրախային գնդակոծությունների մասին)։
«Մենք հետզհետե ավելի շատ հարցումներ ենք ստանում նաև հայկական դպրոցներից նրանց իսկ նախաձեռնությամբ, պետական ծրագրերից դուրս։ Ծրագրում ներառվում են և՛ պատմական վայրեր, և՛ գրական», – ասում է Սոկոլովը։
Ոմանք Հայաստանից Սանկտ Պետերբուրգ են մեկնում նաև լենինգրադյան ռոքի ոսկե ժամանակների փնտրտուքով։
Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. մարզպետ
«Հարցում ունենք նաև «Կոտելնայա Կամչատկա» թանգարանի (նախկինում եղել է կաթսայատուն, որտեղ ժամանակին աշխատել է Վիկտոր Ցոյը) համար, իսկ նախորդ տարի ռոքի երիտասարդ սիրահարներից մեկին երաժշտական խանութ ուղեկցեցինք, որովհետև նա ուզում էր հենց Պետերբուգում կիթառ գնել», – պատմում է Սոկոլովը։
Նա հիշեցնում է, որ հայերի համար Պետերբուրգը տեսնելը դժվար բան չէ. ո՛չ վիզա է պետք, ո՛չ էլ լեզվական խոչընդոտ կա, միաժամանակ մատչելի է մի շարք ուղղությունների համեմատ։
«Դրան գումարած` ի տխրություն ռուսաստանցիների, բայց ի ուրախություն հայերի, ռուբլու փոխարժեքն ընկել է, իսկ հայկական դրամինը` բարձրացել, և Ռուսաստան մեկնելը գնալով ավելի մատչելի է դառնում։ Իմ փորձից ելնելով` ասեմ, որ եթե Երևանում 3-աստղանի հյուրանոցը միջինում արժե մոտ 100 դոլար, ապա Պետերբուրգում` 50-60», – ասում է զբոսաշրջային օպերատորը։

Հայկական Էրմիտաժ

Տեղական տուրօպերատորները ոչ միայն ընդունում են զբոսաշրջիկներին, այլև մեծ սիրով ուղարկում Հայաստան։ Այստեղ, ինչպես Սանկտ Պետերբուրգում, զբոսավարները տարակուսում են` ի՞նչ կարելի է ցույց տալ 4-5 օրում։
«Հենց այդ պատճառով ես դեռ չեմ եղել Սյունիքում, քանի որ ուզում եմ այնտեղ գնալ առնվազն 3-4 օրով։ Գյումրու դեպքում էլ մեկ օրը բավարար չէ։ Արտագնա էքսկուրսիաներից հետո ժամանակ չի մնում Երևանի համար։ Բայց երբ Հայաստան եմ հրավիրում հարազատներիս և ընկերներիս, նրանց ասում եմ, որ Մատենադարանը հայկական Էրմիտաժն է», – ասում է Սոկոլովը։

Իսկ ի՞նչ գիտենք միմյանց մասին ընդհանրապես

Մնում է աշխատել, որպեսզի Պետերբուրգում ավելի լավ ներկայացվի Հայաստանի մշակութային ժառանգությունն ու նրա մյուս գրավիչ կողմերը։ Օրինակ` այն, որ բոլոր համաշխարհային վարկանիշներով Երևանը ներառված է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների 10-յակում։ Իսկ Երևանում պետք է ավելի շատ պատմել, թե ինչ կարելի է տեսնել Պետերբուրգում` առանց ամիսներ շարունակ վիզայի սպասելու և մտածելու, թե ինչ լեզվով կարելի է հաղորդակցվել տեղացիների հետ։
Այդ մասին ավելի լավ պատմելու համար Պետերբուրգից ժամանած պատվիրակությունը Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ շնորհանդես անցկացրեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Armenia Expo» 2023 ցուցահանդեսում։
Հայաստանում 20 գոտի կստեղծվի. Զբոսաշրջության կոմիտեն նորություններ ունի
Լրահոս
0