https://arm.sputniknews.ru/20230916/hajastanum-gjughatntesakan-snndi-anvtangutjuny-lurj-khndir-e-pashinjan-65893411.html
Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է. Փաշինյան
Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տան, այնքան ավելի մեծ ու շատ կլինի բերքը, ունի նաև իր բացասական հետևանքները։ 16.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-16T18:04+0400
2023-09-16T18:04+0400
2023-09-16T18:07+0400
նիկոլ փաշինյան
գյուղ
էկոլոգիա
սնունդ
առողջ սնունդ
պարեն
գյուղատնտեսություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/10/65891649_0:19:1670:958_1920x0_80_0_0_d64e481a5f65308a6abf013f8cbf94d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման ժամանակ, որին մասնակցել է տիկնոջ` Աննա հակոբյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նրա խոսքով` այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տան, այնքան մեծ ու շատ կլինի բերքը, իր բացասական հետևանքներն էլ ունի։«Ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը:Ով կտուժի, և որն է այլընտրանքը. պոլիէթիլենային տոպրակի և պլաստիկ տարաների արգելքի հետքերովՓաշինյանի խոսքով` սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության առանձին վերցրած խնդիրը:Փաշինյանն ընդգծել է, որ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/10/65891649_72:0:1556:1113_1920x0_80_0_0_2e64847100f0a76faaaca0e5b3b7718a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գյուղ, էկոլոգիա, սնունդ, առողջ սնունդ, պարեն, գյուղատնտեսություն, հայաստան
նիկոլ փաշինյան, գյուղ, էկոլոգիա, սնունդ, առողջ սնունդ, պարեն, գյուղատնտեսություն, հայաստան
Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է. Փաշինյան
18:04 16.09.2023 (Թարմացված է: 18:07 16.09.2023) Փաշինյանի խոսքով` այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տան, այնքան ավելի մեծ ու շատ կլինի բերքը, ունի նաև իր բացասական հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման ժամանակ, որին մասնակցել է տիկնոջ` Աննա հակոբյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տան, այնքան մեծ ու շատ կլինի բերքը, իր բացասական հետևանքներն էլ ունի։
«Ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով` սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության առանձին վերցրած խնդիրը:
«Մեր շուկաներից և խանութներից այդ ապրանքը գնում է բոլորի տուն՝ և՛ ընդդիմադիրների, և՛ կառավարության համախոհների, և՛ չեզոքների, և՛ քաղաքականացվածների, և՛ չքաղաքականացվածների: Հետևաբար, սրանք գլոբալ խնդիրներ են, և սրանց նկատմամբ մեր ուշադրությունը բավարար չէ»,–ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:
Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր: