00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեմենտար շանտաժ. «Փյունիկի» սեփականատերը պատմում է թիմի և ՀՖՖ-ի դիմակայության մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայում
Արթուր Սողոմոնյանը  Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Արթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Փյունիկ»- ՀՖՖ դիմակայության, ակումբի ծրագրերի, ինչպես նաև սպասվող անակնկալի մասին։
Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է որոշում կայացնել զրկել թիմերից մեկին, սեփական հարկի տակ խաղեր անցկացնելու հնարավորությունից, այն դեպքում, որ Պրեմիեր լիգայի կազմակերպման ու անցկացման պատասխանատուն ՀՖՖ-ն է։ Բայց նման որոշում արդեն կա, և սա աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլ երևի թե ամբողջ աշխարհում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Թուրքիայի և Խորվաթիայի հետ ընտրական հանդիպումներից առաջ հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն միակողմանի կերպով խզել է «Փյունիկին» սեփական հարկի տակ` Աբովյանի մարզադաշտում խաղեր անցկացնելու հնարավորության պայմանագիրը, միաժամանակ նաև արգելք է դրել Արմավիրի մարզադաշտում խաղեր անցկացնելու վրա (Արմավիրի մարզադաշտը «Փյունիկի» համար համարվում էր պահեստային)։
-Պարոն Սողոմանյան, ինչպե՞ս կբացատրեք ՀՖՖ-ի որոշումը։
- Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալ է այդ որոշումը։ Ասեմ ավելին` անօրինական է, և մենք դատի ենք տվել ՀՖՖ-ին։ Մեծ հույս ունենք, որ կհաղթենք այդ դատը։ Աբսուրդային վիճակ է։ Եթե ՀՖՖ-ն իմ հետ խնդիր ունի, ապա թող իմ հետ պարզաբանի տարաձայնությունները։ Ես շատ եմ քննադատել ՀՖՖ-ին, բայց ամեն ինչ արել եմ փաստերով։
Տեսեք` անցյալ տարվա նոյեմբերից մինչև մրցաշրջանի ավարտը ՀՖՖ-ն մեզ մարզադաշտ չտրամադրեց Ավանի ակադեմիայում մարզումներ անցկացնելու համար, չնայած դա կառուցվել է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կողմից հատկացված գումարներով և պետք է ծառային ֆուտբոլի զարգացմանը։ Ընդ որում `մարզում անցկացնելու դեպքում մենք իհարկե վճարում ենք։ Ասեմ ավելին, մենք առայժմ նախորդ առաջնությունում երկրորդ տեղը գրավելու համար արծաթե մեդալները չենք ստացել, և երևի չենք էլ ստանա(ժպտում է)։
-Բայց առաջատար թիմերից մեկին ի՞նչ հիմքով կարելի է զրկել սեփական հարկի տակ խաղեր անցկացնելու հնարավորությունից։
-Աբսուրդ է, բայց ՀՖՖ-ի նեգատիվ պահվածքը մեր ակումբի նկատմամբ շարունակվում է։ Այս մրցաշրջանում էլ, երբ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղեր էր անցկացնում, մեզ չտրամադրեցին «Հանրապետական» մարզադաշտը, ինչի պատճառով շատ երկրպագուներ չկարողացան դիտել մեր թիմի խաղը, քանի որ Աբովյանում մարզադաշտը փոքր է։
ՀՖՖ-ն մոռանում է, որ միջազգային մրցաշարերում «Փյունիկը» ներկայացնում է Հայաստանը, այլ ոչ թե միայն մեր ակումբը։ Ի վերջո, մենք ՀՖՖ-ից նամակ ստացանք, որը մեջբերել չեմ կարող, բայց իմաստը հետևյալն էր․ «Եթե ակումբի սեփականատերը չդադարի խոսել ՀՖՖ-ի դեմ, մենք կզրկենք ակումբին սեփական հարկի տակ խաղեր անցկացնելու հնարավորությունից»։ Էլեմենտար շանտաժ։ Ես շոկի մեջ էի։
-Նման դեպքեր եղել են Հայաստանում, երբ զրկեցին «Սևան» ակումբին մարզվելու հնարավորությունից, ու ի վերջո թիմը դադարեց գոյություն ունենալուց։
-Ամեն ինչ սկսվեց 2019 թվականից, երբ «Լոռիին» ստիպեցին դուրս գալ առաջնությունից։ Ու ցավում եմ, որ մյուս բոլոր ակումբները, այդ թվում և մենք, լռեցինք։ Լռեցինք նաև «Սևանի» դեպքում, և ես հիմա հաստատ գիտեմ, որ մենք սխալվեցինք։ Ակումբին ստիպում են դուրս գալ առաջնությունից սեփական դիրքորոշման համար։ Մենք պետք է երկու դեպքում էլ համախմբվեինք ու պայքարեինք։ Իսկ այս տարի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններն են։ Ես գտնում եմ, որ մենք պարտավոր ենք ընտրություններում ֆուտբոլի զարգացման մասին մտածող մարդ ընտրել։ Ես պատասխանատու եմ 1700 երեխաների առաջ, որոնք մարզվում են մեր ակադեմիայում։
Տեսեք` Խորվաթների հետ խաղի մեկնարկային կազմում մեր ըտրանու կազմում որպես հայկական ֆուտբոլի սան խաղադաշտում էին 3 ֆուտբոլիստ։ Իհարկե շատ լավ է, որ դրսից հայ կամ հայկական արմատներով ֆուտբոլիստները գալիս են մեր ազգային հավաքական, բայց գալիս են ոչ բոլորը։ Մեր պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ինտերի» կազմում փայլում է, հրաժարվեց խաղալ Հայաստանի հավաքականում, ու բոլորս էլ գիտենք, որ դա ՀՖՖ-ի հետ կապված խնդիրների պատճառով է։ Ինձ թվում է, որ հայկական ֆուտբոլում «չարորակ ուռուցքն» այն մարդիկ են, որոնք պատասխանատու են մեր ֆուտբոլի համար։ Եթե այդ մարդիկ նորից ընտրվեցին, կարծում եմ` դա կլինի ֆուտբոլի վերջը Հայաստանում։
-Իսկ դուք չե՞ք մտածում սեփական մարզադաշտ ունենալու մասին։
- Իհարկե մտածում ենք, ու վաղուց ենք մտածում։ Մենք հողատարածք են փնտրում դրա համար։ Մտածում ենք Երևանից դուրս կամ մայրաքաղաքի մոտակայքում իրացնել մեր` արդեն պատրաստի նախագիծը։ Ես հաստատ հայկական ֆուտբոլ չեմ եկել կռիվ տալու, կամ դատի տալու համար, ես եկել եմ այստեղ ուրիշ նպատակով՝ զարգացնելու համար։
-Անդրադառնանք նաև «Արարատ- 73»-ի փառահեղ հաղթանակի 50-ամյակին, որի հետ կապված դուք միջոցառում եք ուզում կազմակերպել։
-Ես մանկությունից «Արարատի» նվիրված երկրպագու եմ եղել։ Միջոցառումներ եմ անցկացրել «Արարատ»-73-ի հաղթանակի 30- ամյակին, այլ միջոցառումներ են եղել։ Ինձ համար ամենակարևոր անձը Նիկիտա Սիմոնյանն է։ Ես երջանիկ եմ, որ նա ողջ է, ու այս տարի տոնելու է իր 97-ամյակը։ Նա էլ է շատ սպասում գալիք միջոցառմանը։
Հրավիրելու ենք բոլոր այն ֆուտբոլիստներին, մարզիչներին ու ադմինիստրատիվ կազմի մարդկանց, որոնք ողջ են։ Չէ,որ ԽՍՀՄ առաջնությունների ժամանակ, բացի ռուսական ու ուկրաինական թիմերից, միայն «Արարատին» է հաջողվեց դուբլ ձևակերպել, ու մեկ տարում նվաճել ԽՍՀՄ գավաթն ու չեմպիոնի կոչումը։
Հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ սեփական հարկի տակ առաջիկա երկու հանդիպումները ԲԿՄԱ-ի ու «Շիրակի» հետ տանտիրոջ կարգավիճակով «Փյունիկը» անցկացնելու է Գյումրիում։ Թե ինչ վերջնական լուծում կստանա ՀՖՖ-ի կայացրած որոշումը, կիմանանք շուտով։
«Փյունիկը» կարող է դուրս մնալ Հայաստանի Պրեմիեր լիգայից մարզադաշտ չունենալու պատճառով
Լրահոս
0